Վեբկայքի կառուցվածքը
medex.am կայքի հարուստ բովանդակությունն առավել մատչելի կերպով ներկայացնելու համար մենք հրապարակված տեղեկատվությունը խմբավորել ենք ըստ առանձին բաժինների և ենթաբաժինների։
- Առողջության վերաբերյալ ընդհանուր բնույթի, թեմատիկ և հատուկ հոդվածներ` նախատեսված այցելուների լայն շրջանակների համար և նվիրված հիմնական հիվանդություններին և վիճակներին, դրանց առաջացման պատճառներին ու ռիսկի գործոններին, ախտանիշներին ու բարդություններին, ախտորոշման և բուժման մեթոդներին, ինչպես նաև առողջական խնդիրների կանխարգելման հարցերին։ Առանձին ենթաբաժիններով ձեզ կներկայացվեն նաև կանանց և տղամարդկանց, երեխաների ու դեռահասների առողջության, հոգեկան առողջության, առողջ ապրելակերպին նվիրված օգտակար նյութեր:
- Ճանաչեք ձեր օրգանիզմը բաժին՝ նախատեսված ինչպես ընդհանուր հանրության, այնպես էլ բուժաշխատողների համար։ Այս բաժնում ձեզ ենք ներկայացնում առավել կարևոր համակարգերի և առանձին օրգանների անատոմիական և ֆիզիոլոգիական նկարագրերը, ինչպես նաև դրանք ներառող հիմնական հիվանդություններն ու դրանցից խուսափելու արդյունավետ ուղիները:
- Լաբորատոր հետազոտությունների բաժին՝ նախատեսված բուժաշխատողների և մեր այցելուների լայն շրջանակների համար։ Այս բաժնում ձեզ կառաջարկվեն ամենահաճախ նշանակվող լաբորատոր հետազոտությունների նկարագրությունը, անալիզները հանձնելու նախապատրաստական քայլերը, հետազոտությունների ցուցումները, լաբորատոր ցուցանիշների նորմալ միջակայքերը և շեղված ցուցանիշների մեկնաբանություններն ու բացատրությունները։ Հարյուրից անց լաբորատոր հետազոտությունները մենք խմբավորել ենք ըստ դրանց հիմնական տեսակների՝ ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական), շճաբանական (սերոլոգիական), իմունոլոգիական, վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և այլն։
- Դեղերի շտեմարանը ձեզ թույլ կտա մանրամասն ծանոթանալ առավել հաճախ օգտագործվող դեղամիջոցների առանձին տեսակների ու խմբերի մասին: Ավելորդ չենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ ցանկացած դեղ պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ, իսկ մինչև օգտագործելը՝ ծանոթանալ օգուտների, հնարավոր կողմնակի ազդեցությունների և ռիսկերի հետ:
- Հայաստանյան բուժհաստատությունների ներկայացման առանձին բաժին, որտեղ բժշկական կենտրոնները խմբավորված են ըստ մարզերի և ներկայացված են դրանց «անձնագրերը»՝ կոնտակտային տվյալներ, տեղակայումը գուգլ-քարտեզում, սոց. ցանցերի հղումներ, Ձեր կարծիքը տեղադրելու և այլ հետաքրքիր հնարավորություններ:
- Գրքեր՝ Առողջապահության նախարարության կողմից հաստատված ներբեռնելի ուղեցույցներ, գործելակարգեր, ընթացակարգեր և ձեռնարկներ՝ նախատեսված առաջին հերթին բուժաշխատողների համար։ Այս և ոչ հայալեզու այլ նյութերը կօգնեն ինչպես բժիշկիներին, այնպես էլ այլ մասնագետներին՝ բարձրացնելու առողջապահական և բժշկական թեմաներով գիտելիքների մակարդակը կամ տեղեկացվածության աստիճանը։
- Առցանց գործիքները նպատակ ունեն օգնելու ձեզ՝ գնահատելու տարբեր ցուցանիշներ։ Օրինակ, մարմնի զանգվածի գործակցի օնլայն հաշվիչի օգնությամբ դուք կկարողանաք վայրկյանների ընթացքում ստուգել, թե արդյոք ունե՞ք մարմնի զանգվածի հետ կապված առողջական ռիսկեր։
- Առողջության և բժշկագիտության ոլորտի նորություններ՝ նախատեսված ինչպես ընդհանուր բնակչության, այնպես էլ բժիշկների, բուժակների և բուժքույրերի համար։
Ձեզ՝ բարի նավարկում։