Կայքից օգտվելու պայմաններ

Այս էջում սահմանված պայմաներն ու պահանջները տարածվում են MedEx.am կայքի ամբողջ բովանդակության վրա՝ ներառյալ բաժինները, ենթաբաժինները, առանձին էջերը, հոդվածները, առցանց գործիքները, առցանց ծառայությունները և կայքի սահմաններում հրապարակված այլ նյութերը:

Օգտվելով MedEx.am կայքից դուք անվերապահորեն և ամբողջապես ընդունում և լիովին համաձայնվում եք MedEx.am կայքից օգտվելու պայմանների և պահանջների բոլոր դրույթներին: Հակառակ դեպքում խնդրում ենք չօգտվել MedEx.am կայքից:

«Կայքը չի փոխարինում բժշկին» սկզբունքը

  • MedEx.am կայքում հրապարակված տեղեկատվությունը, առցանց գործիքները, ծրագրերը և ծառայությունները ներկայացվում են միայն ընդհանուր տեղեկատվական և կրթական նպատակներով և չեն կարող դիտարկվել որպես բժշկական խորհուրդ կամ օգնություն։ Անհրաժեշտության դեպքում դուք չպետք է մերժեք մասնագիտական օգնությունը կամ հետաձգեք բժշկին դիմելը՝ հիմնվելով MedEx.am կայքի տեղեկատվության վրա։
  • MedEx.am կայքում հրապարակված տեղեկատվությունը, առցանց գործիքները և ծրագրերը չեն կարող փոխարինել Ձեր բժշկին, նրա խորհրդատվությանը, ախտորոշիչ հետազոտությանը կամ բուժմանը: Դիմեք Ձեր բժշկին առաջին իսկ անհրաժեշտության, առավել ևս՝ շտապ անհետաձգելի բուժօգնության կարիքի դեպքում:
  • MedEx.am կայքում հրապարակված առողջության վերաբերյալ տեղեկատվությունը ընդհանրական է և պարտադիր չէ, որ լիարժեքորեն համապատասխանի յուրաքանչյուր մասնավոր դեպքին։

Հեղինակային իրավունքներ

  • Դուք համաձայնվում եք և ընդունում եք MedEx.am կայքի բովանդակության հեղինակային իրավունքները։ Խոսքն առաջին հերթին վերաբերվում է Մեդեք-Health բաժնում ամփոփված հոդվածներին։

Անհատական տվյալների գաղտնիություն և անձեռնամխելիություն

  • Օգտվելով MedEx.am կայքից դուք համաձայնվում և ընդունում եք գաղտնիության և անհատական տվյալների անձեռնամխելիության համընդհանուր ընդունելություն ստացած միջազգային ու Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներով ամրագրված օրենքները։
  • MedEx.am կայքը չի տարածում, առավել ևս մեր կայքի միջոցով կայքից օգտվող մյուս անձանց չի տեղեկացնում Ձեր անձին (կամ կազմակերպությանն) առնչվող այնպիսի տվյալներ, որոնց վերաբերյալ չենք ստացել Ձեր նախնական թույլտվությունը (սովորաբար, էլեկտրոնային նամակի միջոցով)։ Մասնավորապես, խոսքը վերաբերվում է հետադարձ կապի միջոցով Ձեզնից ստացված էլեկտրոնային նամակների բովանդակությանը, այլ տեղեկություններին, որոնք առնչվում են Ձեր (կամ Ձեր կազմակերպության) և մեր աշխատակազմի միջև ընթացող բանակցություններին, պայմանավորվածություններին, գործարքներին, պայմանագրերին և գործնական այլ փոխհարաբերություններին։

Վեբ տեխնոլոգիաներ

  • IP (internet protocols) հասցեներ. MedEx.am կայքի անձնակազմը և կայքի կառավարման տեխնիկական համակարգը օգտվում են IP հասցեների գրանցման համակարգից` սերվերային աշխատանքներն իրականացնելու, կայքի գործունեությանը հետևելու և այլ նպատակներով։ Այնուամենայնիվ, մենք չենք օգտագործում մեր կողմից տնօրինած IP հասցեները` կայքի այցելուների անձը նույնականացնելու նպատակով։
  • «Կուկիներ» (Cookies). Կայքի կառավարման համակարգը օգտագործում է այսպես կոչված «կուկիները»` մուտքանունները (username), գաղտնաբառերը (password) և մուտքագրված այլ տվյալները ժամանակավոր պահպանելու («հիշելու») համար։ Մենք խորհուրդ ենք տալիս «հիշել» Ձեր կողմից մուտքագրված տվյալները միայն Ձեր անձնական և ոչ թե խմբային կամ հանրային օգտագործման համակարգչից օգտվելու դեպքում, այլապես, այդ տվյալները կարող են հասանելի դառնալ նաև երրորդ կողմերին։
  • Համակարգչային (ինտերնետային) վիրուսներ և «սփամ». MedEx.am կայքի անձնակազմը մշտապես վերահսկում է մեր սերվերի` համակարգչային (ինտերնետային) վիրուսներով, «որդերով» և համակարգի նորմալ աշխատանքը խաթարող այլ գործոններով հնարավոր վնասման ռիսկերը և պարբերաբար իրականացնում համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ։ Մենք նվազագույնի ենք հասցրել վերոնշյալ գործոններով մեր համակարգի վնասման հավանականությունը, թեև չենք կարող 100%-ով բացառել այն։ Այս իմաստով, մենք հայեցում ենք նաև Ձեր օժանդակությունը` հնարավոր դեպքերի մասին արագ արձագանքելով։

Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ MedEx.am կայքի ղեկավարությունը որևէ պատասխանատվություն չի կրում մեր պայմանների ու պահանջների խախտման հետևանքների համար:

MedEx.am կայքի պայմանները և պահանջները կարող են փոփոխվել, որի մասին կարող եք տեղեկանալ՝ այցելելով այս էջը։