Կայքի մասին

MedEx.am կայքը ստեղծվել և մշտապես թարմացվում է՝ որպես օգտակար և հուսալի աղբյուր ինչպես բնակչության լայն շրջանակների, այնպես էլ բուժաշխատողների համար։

Գուցե որոշ բաժիններում ներկայացվող թեմաները ձեզ շատ պարզունակ թվան։ Ավելի լավ. մեր նպատակը ձեզ դասավանդելը չէ, այլ պարզապես տեղեկացնելը կամ ձեր հիշողությունները թարմացնելը։

Մենք համոզված ենք, որ MedEx.am կայքի այցելուները, օգտվելով մեր նյութերից, էապես կշահեն՝ բարելավելու իրենց առօրյա կենսակերպը և հարկ եղած դեպքում կայացնելու առողջության վերաբերյալ իրազեկված ճիշտ որոշումներ։

Վեբկայք

MedEx.am կայքը ստեղծվել է հանրության լայն շրջանակների համար, և մենք մեր էջերում ներառել ենք մեծ ծավալի և բնույթի տեղեկատվություն։

MedEx.am կայքի հարուստ բովանդակությունն առավել մատչելի կերպով ներկայացնելու համար մենք տեղեկատվությունը խմբավորել ենք ըստ առանձին բաժինների և ենթաբաժինների։

Ներկա պահին MedEx.am կայքի հիմնական բաժիններն են՝

  • Առողջության վերաբերյալ ընդհանուր բնույթի, թեմատիկ և հատուկ հոդվածներ` նախատեսված այցելուների լայն շրջանակների համար և նվիրված հիմնական հիվանդություններին և վիճակներին, դրանց առաջացման պատճառներին ու ռիսկի գործոններին, ախտանիշներին ու բարդություններին, ախտորոշման և բուժման մեթոդներին, ինչպես նաև առողջական խնդիրների կանխարգելման հարցերին։ Առանձին ենթաբաժիններով ձեզ կներկայացվեն նաև տղամարդկանց և կանանց առողջության, երեխաների ու դեռահասների առողջության, հոգեկան առողջության, առողջ ապրելակերպին վերաբերվող թեմատիկ նյութերը։
  • Ուղեցույցներ, գործելակարգեր, ընթացակարգեր և ձեռնարկներ` նախատեսված առաջին հերթին բուժաշխատողների համար։ Այս նյութերը կօգնեն ինչպես բժիշկիներին, այնպես էլ այլ մասնագետներին՝ բարձրացնելու առողջապահական և բժշկական թեմաներով գիտելիքների մակարդակը կամ տեղեկացվածության աստիճանը։
  • Լաբորատոր բաժին՝ նախատեսված բուժաշխատողների և մեր այցելուների լայն շրջանակների համար։ Այս բաժնում ձեզ կներկայցվեն ամենահաճախ օգտագործվող լաբորատոր հետազոտությունների նկարագրությունը, անալիզները հանձնելու նախապատրաստական քայլերը, հետազոտությունների ցուցումները, լաբորատոր ցուցանիշների նորմալ միջակայքերը և շեղված ցուցանիշների մեկնաբանություններն ու բացատրությունները։ Հարյուրից անց լաբորատոր հետազոտությունները մենք խմբավորել ենք ըստ դրանց հիմնական տեսակների՝ ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական), շճաբանական (սերոլոգիական), իմունոլոգիական, վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և այլն։
  • Առողջության առցանց գործիքները նպատակ ունեն օգնելու ձեզ՝ գնահատելու տարբեր ցուցանիշներ, օրինակ՝ մարմնի զանգվածի գործակիցը։

Մենք մեկնարկել ենք նաև հայաստանյան բուժհաստատությունների ներկայացման առանձին բաժնի աշխատանքները։

Ձեզ՝ բարի նավարկում։