Skip to main content

Նկարագիր - Սեռավարակներ

​Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) կամ սեռավարակները, գլխավորապես ձեռք են բերվում սեռական հարաբերության միջոցով:

ՍՃՓՀ պատճառ հանդիսացող օրգանիզմները (բակտերիաներ, վիրուսներ կամ մակաբույծներ) մի մարդուց մյուսին փոխանցվում են արյան, սերմնահեղուկի, հեշտոցային կամ այլ կենսահեղուկներով:

Երբեմն այս վարակները կարող են փոխանցվել ոչ սեռական ճանապարհով, օրինակ՝ հղիության կամ ծննդաբերության ընթացքում հիվանդ մորից նորածնին, արյան փոխներարկումների կամ ասեղների համատեղ օգտագործման միջոցով:

ՍՃՓՀ-ը ոչ միշտ են առաջացնում ախտանիշներ, ուստի հնարավոր է վարակվել որևէ ՍՃՓՀ-ով այն մարդկանցից, ովքեր երևում են լրիվ առողջ և նույնիսկ գուցե չգիտեն, որ ունեն վարակ:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024