Մեդեքսի խմբագրման քաղաքականությունը
Մենք տրամադրում ենք առողջության վերաբերյալ հավաստի, ճշգրիտ և մշտապես թարմացվող տեղեկություններ: Մեր հրապարակումները կարող են օգտակար լինել ինչպես ընդհանուր բնակչության, այնպես էլ առողջապահության ոլորտի մասնագետների համար։
Թույլ տվեք տեղեկացնել նաև, որ մեր վեբկայքի որևէ հրապարակում չի պարունակում որևէ գովազդային բովանդակություն և չունի որևէ առևտրային նշանակություն։ Հակառակը, մեր էջերով սփռվող տեղեկատվությունն արտացոլում է կլինիկական հետազոտություններով ապացուցված տվյալները, միջազգայնորեն ընդունված ուղեցույցները և լավագույն կլինիկական փորձը։
Մենք ջանք չենք խնայում՝ տրամադրելու միայն գրագետ հայերենով շարադրված տեղեկատվություն։ Մենք նաև ձեր օգնությամբ պարբերաբար ստուգում և ուղղում ենք հնարավոր սխալներն ու բացթողումները։
Կլինիկական տեղեկատվություն
Առողջության վերաբերյալ մեր հոդվածները գրված են պարզ, հեշտ հասկանալի «լեզվով», որպեսզի հնարավորինս բացառենք հանրության լայն շրջանակների կողմից հնարավոր տարընթերցումները։
Այս հոդվածները ստեղծվել և կրկնակի ստուգվել են մեր հեղինակների ու խմբագիրների՝ Մեդեքսի անձնակազմի բժիշկների կողմից, ովքեր ներկայացնում են բժշկագիտության ամենատարբեր մասնագիտական ոլորտները։
Նույնը վերաբերվում է մուլտիմեդիային (ձայներիզներ և տեսահոլովակներ)։ Մեր էջերում դուք կգտնեք միայն ստուգված և հրապարակման արժանի տեսանյութեր, որոնք առաջին հերթին օգտակար և անվտանգ են՝ զերծ որևէ շահադիտական նկատառումներից։
Բովանդակության ստեղծման փուլ
- Թարմ տեղեկատվության ստուգում. Մեր կլինիկական խմբագիրները մշտապես հետևում են միջազգայնորեն ընդունված հիմնական ուղեցույցներին ու չափորոշիչներին, գիտաժողովների քննարկումներին և բժշկագիտական ամսագրերին և ըստ անհրաժեշտության դրանք ներառում Մեդեքսում հրապարակված նյութերի մեջ՝ ըստ անհրաժեշտության կատարելով նաև բոլոր լրացումները կամ շտկումները։ Սա թույլ է տալիս կայքի բովանդակությունը մշտապես պահել թարմ վիճակում։
- Հնացող տեղեկատվության վերանայում. Եթե անհրաժեշտություն է ծագում որևէ թեմայի վերաբերյալ կատարել մեծ խմբագրումներ, ապա համապատասխան փոփոխությունները կատարելուց հետո այդ հրապարակման մեջ անպայմանորեն նշվում է փոփոխությունների ամսաթիվը և այն, թե ինչն է խմբագրվել, ինչու է խմբագրվել և ինչ հիմքերի վրա է կատարվել փոփոխությունը։ Որպես կանոն, մեր խմբագիրները Մեդեքսի էջերում ամփոփված տեղեկատվությունն ամբողջապես ստուգում են յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ։
- Գնահատում և սրբագրում. Մեր խմբագրական գործընթացը ներառում է մինչև հրապարակվելը նյութի լիարժեք գնահատումը։ Որպես կանոն, հոդվածագիրը և գնահատողը տարբեր մասնագետներ են, իսկ սրբագրողը քերականական և շարահյուսական վերջնական ստուգումից հետո նյութը ուղարկում է հրապարակման։ Այսպիսով, մեր նյութերը մինչև հրապարակվելը և կայքում հայտնվելը լիարժեք ստուգվում են։
- Հետադարձ կապ. Մենք ողջունում ենք մեր կայքի այցելուների գնահատականներն ու կարծիքները, մտահոգություններն ու խորոհւրդները։ Ձեր ուղարկած և որևէ մեկ նամակ չի անտեսվում, այլ լրջորեն հետազոտվում է և ըստ անհրաժեշտության համապատասխան քայլեր են ձեռնարկվում։