Գրքեր
Շտապբուժօգնության բրիգադի համար կրծքավանդակի ցավով պացիենտների վարման գործունեության ընթացակարգ

Գործունեության ընթացակարգի նպատակն է արդյունավետ դարձնել շտապբուժօգնության (ՇԲՕ) անձնակազմի աշխատանքը կրծքավանդակի ցավի ժամանակ:
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. թիվ 3733-Ա, 27.12.2017, Հավելված N 14
Ընթացակարգը կազմված է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի ՇԲՕ 2012 թ. ուղեցույցների հիման վրա:
Կրծքավանդակում ցավ կարող է առաջանալ ինչպես սիրտ-անոթային, այնպես էլ այլ օրգան համակարգերի ախտահարումների ժամանակ:
ՇԲՕ անձնակազմից պահանջվում է առավել զգոնություն կրծքավանդակում ցավ առաջացնող կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունները ժամանակին ախտորոշելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: Այդ հիվանդություններն են՝ սրտամկանի սուր ինֆարկտ` ինչպես STEMI, այնպես էլ NSTEMI, անկայուն ստենոկարդիաներ, ԹԶԹԷ, պնևմոթորաքս, աորտային շերտազատող անևրիզմա, պերիկարդիտ, պլևրիտ: