Skip to content
Շտապբուժօգնության բժշկի գործունեության ընթացակարգը տենդի ժամանակ
- Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. թիվ 3733-Ա, 27.12.2017, Հավելված N 17
Գործունեության ընթացակարգի նպատակն է արդյունավետ դարձնել շտապբուժօգնության (ՇԲՕ) անձնակազմի աշխատանքը տենդի ժամանակ: Ընթացակարգը կազմված է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի ՇԲՕ 2012թ ուղեցույցների հիման վրա:
Տենդը կարող է հանդիպել ինֆեկցիոն հիվանդությունների, հիվանդագին վիճակների, վնասվածքների, ուռուցքների, ալերգիկ ռեակցիաների և այլ ախտաբանական վիճակների ժամանակ:
Նախահիվանդանոցային փուլում տենդով պացիենտի ճիշտ գնահատումից, ախտորոշումից և անհրաժեշտ հոսպիտալացումից է կախված պացիենտի հետագա վիճակի բարելավումը, ապաքինումը:
ՇԲՕ բժիշկը նման դեպքերում պետք է հետևի գործունեության ընթացակարգի ստորև ներկայացվող քայլերին։