Գրքեր

Շտապբուժօգնության բժշկի գործունեության ընթացակարգը գանգուղեղային վնասվածքների ժամանակ

Շտապբուժօգնության բժշկի գործունեության ընթացակարգը գանգուղեղային վնասվածքների ժամանակ

Գործունեության ընթացակարգի նպատակն է արդյունավետ դարձնել շտապբուժօգնության (ՇԲՕ) անձնակազմի աշխատանքը գանգուղեղային վնասվածքների (ԳՈՒՎ) ժամանակ:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. թիվ 3733-Ա, 27.12.2017, Հավելված N 16

Ընթացակարգը կազմված է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի ՇԲՕ 2012թ. ուղեցույցների և UptoDate տեղեկտավական շտեմարանի տվյալների հիման վրա:

ԳՈՒՎ երիտասարդ տարիքի անձանց մահվան և հաշմանդամության առաջատար պատճառն են զարգացած երկրներում: ԳՈՒՎ-ի հնարավոր բարդություններն են՝ հիդրոցեֆալիան, հետվնասվածքային ցնցումները, խորանիստ երակային թրոմբոզները, քրոնիկ վնասվածքային էնցեֆալոպաթիան, քայլքի խանգարումները, մկանային կարկամությունը, հետվնասվածքային դեպրեսիան, քրոնիկ գլխացավերը և կոգնիտիվ ֆունկցիաների տարբեր աստիճանի ընկճումը: Ուստի, նախահիվանդանոցային փուլում ԳՈՒՎ-ի ժամանակին գնահատումից, ախտորոշումից, անհետաձգելի բուժօգնությունից և անհապաղ հոսպիտալացումից է կախված բուժման վերջնական արդյունքը: ՇԲՕ բժիշկը նման դեպքերում պետք է հետևի գործունեության ընթացակարգի ստորև ներկայացվող քայլերին։

Ներբեռնեք PDF ֆայլը (0,9 MB)