Գրքեր
Շտապբուժօգնության բժշկի գործունեության ընթացակարգը զարկերակային գերճնշման ժամանակ

Գործունեության ընթացակարգի նպատակն է արդյունավետ դարձնել շտապբուժօգնության (ՇԲՕ) անձնակազմի աշխատանքը զարկերակային գերճնշման ժամանակ:
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. թիվ 3733-Ա, 27.12.2017, Հավելված N 10
Ընթացակարգը կազմված է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի ՇԲՕ 2012թ ուղեցույցների հիման վրա:
Զարկերակային գեճնշումը (ԶԳ) շտապ օգնության պրակտիկայում հաճախ հանդիպող վիճակ է: ԶԳ ժամանակ անհետաձգելի բուժօգնությունը պետք է հիմնված լինի նաև ԶՃ-ին ուղեկցող պաթոլոգիաների (սրտամկանի ինֆարկտ, ԳՈՒՎ, երիկամային անբավարարություն) ռիսկերի գնահատման վրա:
Նախահոսպիտալային փուլում ԶԳ-ի պատճառը դժվար է ախտորոշել: Ագրեսիվ բուժումը կարող է վնասել պացիենտին:
ԶՃ-ին ուղեկցող հետևյալ գանգատների դեպքում՝ կրծքավանդակի ցավ, դժվարաշնչություն (թոքերի այտուց), գիտակցության խանգարման դրսևորումներ (ենթադրվող ինսուլտ) բուժում իրականցնելիս պետք է հիմնվել նաև համապատասխան ընթացակարգերի վրա: