Գրքեր
Շտապբուժօգնության բժշկի գործունեության ընթացակարգը զարկերակային թերճնշման և շոկի ժամանակ

Գործունեության ընթացակարգի նպատակն է արդյունավետ դարձնել շտապբուժօգնության (ՇԲՕ) անձնակազմի աշխատանքը զարկերակային թերճնշման և շոկի ժամանակ:
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. թիվ 3733-Ա, 27.12.2017, Հավելված N 12
Ընթացակարգը կազմված է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի ՇԲՕ 2012թ ուղեցույցների հիման վրա:
Զարկերակային թերճնշոււմը (ԶԹ) և շոկը կարող են առաջանալ տարբեր հիվանդությունների, հիվանդագին վիճակների ժամանակ: ՇԲՕ բժիշկը նման ախտանիշներ ունեցող պացիենտների հետ աշխատելիս պետք է հետևի գործունեության ընթացակարգի ստորև ներկայացվող քայլերին։