Գրքեր
Շտապ բուժօգնության բժշկի գործունեության ընթացակարգը չափահասների ցնցումների ժամանակ

Գործունեության ընթացակարգի նպատակն է արդյունավետ դարձնել շտապբուժօգնության (ՇԲՕ) անձնակազմի աշխատանքը չափահասների ցնցումների ժամանակ:
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. թիվ 3733-Ա, 27.12.2017, Հավելված N 15
Ընթացակարգը կազմված է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի ՇԲՕ 2012թ. ուղեցույցների հիման վրա:
Չափահասների մոտ ցնցումները հարող են հանդիպել մի շարք հիվանդությունների, հիվանդագին վիճակների, վնասվածքների դեպքում: ՇԲՕ բժիշկը նման դեպքերում պետք է հետևի գործունեության ընթացակարգի ստորև ներկայացվող քայլերին: