Գրքեր
Անաֆիլաքսիա պացիենտների վարման ուղեցույց

Անաֆիլաքսիան ալերգիկ ռեակցիայի ամենածանր, կյանքին վտանգ սպառնացող դրսևորումն է։
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. թիվ 566-Ա, 05.03.2018
Ուղեցույցը, հիմնվելով վերջին տարիների միջազգային գրականության վրա, տրամադրում է անաֆիլաքսիայի պատճառների, կլինիկական դրսևորումների, ախտորոշման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչպես նաև պացիենտներին բազիսային բուժօգնություն ցուցաբերելու և այնուհետև երկարատև վարման ու կանխարգելման հստակ խորհուրդներ։ Այդպիսով, այն նպատակ ունի բարելավել անաֆիլաքսիայով պացիենտների վարման արդյունավետությունը։
Սույն ուղեցույցը կազմվել է Հայաստանի ալերգոլոգ-իմունոլոգներից կազմված աշխատանքային խմբի կողմից։