Գրքեր

Բալանիտների և բալանոպոստիտների վարման ուղեցույց

Բալանիտների և բալանոպոստիտների վարման ուղեցույց

Ուղեցույցը տրամադրում է բալանիտների և բալանոպոստիտների վերաբերյալ արդի միջազգային գիտաբժշկական տեղեկատվության վրա հիմնված բուժական և կազմակերպչական գործառույթների համալիր:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Փաստաթղթի նպատակն է բարելավել բալանիտներով և բալանոպոստիտներով պացիենտների ախտորոշման և բուժման արդյունավետությունը:

Սույն Ուղեցույցը մշակվել է Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամների կողմից:

Տեղայնացման/ադապտատցիայի սկզբնաղբյուրներ են հանդիսացել Սեռավարակների դեմ պայքայի միջազգային միության եվրոպական կազմակերպության (IUSTI-Europe) կողմից ստեղծված “2013 European guideline for the management of balanoposthitis” ուղեցույցը:

Օգտագործվել են նաև Cochrane library և UpToDate շտեմարանների արդի տվյալները: Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթում հիմք է ընդունվել Սեռավարակների դեմ պայքայի միջազգային միության եվրոպական կազմակերպության կողմից առաջարկվող համակարգը:

Տեղայնացման/ադատպատցիայի աշխատանքները իրականացվել են ըստ ADAPTE մեթոդաբանության՝ միջմասնագիտական աշխատանքային խմբի անդամների առերես հանդիպումների և հեռահար շփումների միջոցով:

Ուղեցույցի դրույթների վերաբերյալ ապահովվել է աշխատանքային խմբի բոլոր անդամների կոնսենսուս:

Սույն Ուղեցույցը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց:

Ներբեռնեք PDF ֆայլը (0,2 MB)