Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերում, վարում և քաղցկեղի կանխարգելում

Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերման, վարման և քաղցկեղի կանխարգելման ազգային ուղեցույցը նախատեսված է առողջության առաջնային պահմանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների՝ մանկաբարձ-գինեկոլոգների, ընտանեկան բժիշկների և մանկաբարձուհիների համար։

Ազգային ուղեցույցում զետեղված թեմաները վերաբերում են արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերմանը, վարմանը և քաղցկեղի կանխարգելման սկզբունքներին, ինչպես նաև այն հիմնական գործառույթներին, որոնք պետք է իրականացվեն ԱԱՊ օղակի բուժաշխատողների կողմից։

Ազգային ուղեցույցի նյութերը հիմնավորված են ապացուցողական բժշկության նորագույն տվյալներով, ինչպես նաև նյութերը մշակողների փորձագիտական տեսակետներով։ Սույն ուղեցույցը կարող է նպաստել ԱԱՊ օղակի բուժաշխատողների հետդիպլոմային և շարունակական բժշկական կրթության գործընթացին, ինչպես նաև՝ ԱԱՊ օղակում արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների և քաղկեղի ախտորոշիչ, կանխարգելիչ և բուժական միջոցառումների առավել արդյունավետ կազմակերպմանը։

Ազգային ուղեցույցը հետաքրքրություն է ներկայացնում տարբեր բժշկական մասնագիտությունների, հատկապես աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների, ընտանեկան բժիշկների, ինչպես նաև՝ հետազոտողների և ուսանողների համար։

Ուղեցույցը մշակվել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲ Ընկերության կողմից, աշխատանքները ղեկավարել և համակարգվել են ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։ Ուղեցույցում նշված մոտեցումները կիրառվելու են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված սքրինինգային ծրագրերի իրականացման ընթացքում։

Ներբեռնեք PDF ֆայլը (   6,0 MB)