Գրքեր
Քրոնիկ երակային հիվանդությունների վարման կլինիկական ուղեցույց

Ուղեցույցը տրամադրում է ստորին վերջույթների քրոնիկ երակային հիվանդությունների արդի միջազգային գիտաբժշկական տեղեկատվության վրա հիմնված բուժական և կազմակերպչական գործառույթների համալիր:
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (Նախագիծ)
Փաստաթղթի նպատակն է բարելավել քրոնիկ երակային հիվանդություններով պացիենտների բուժման արդյունքները:
Սույն ուղեցույցը մշակվել է Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիայի անդամների կողմից: Փաստաթղթի հիմքն են հանդիսացել Անոթային վիրաբուժության եվրոպական միության [ESVS] կողմից հեղինակած 2015 թ. «Քրոնիկ երակային հիվանդությունների վարումը» ուղեցույցը, ինչպես նաև Cochrane library և UpToDate էլեկտրոնային շտեմարանների տվյալները: Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս հիմք է ընդունվել Եվրոպայի սրտաբանների միության [ESC] ապացույցների դասակարգման համակարգը։ Տեղայնացման/ադապտացիայի աշխատանքները կատարվել են ADAPTE մեթոդաբանության հիման վրա: Պատասխանատու համակարգողը և աշխատանքային խմբի անդամները հայտարարագրել են իրենց շահերի բախման վերաբերյալ տեղեկատվությունը: Ուղեցույցի բոլոր դրույթները քննարկվել և հավանության են արժանացել Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիայի կողմից [արձանագրությունը կցվում է]: Ուղեցույցը նախատեսված է անգիոլոգների, սրտային, անոթային վիրաբույժների, ռենտգենէնդովասկուլյար վիրաբույժների, վիրաբույժների, նյարդաբանների, ընտանեկան բժիշկների, ինչպես նաև առողջապահության կազմակերպիչների համար: Փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց: