Գրքեր

Դիսպեպսիայով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգ

Դիսպեպսիայով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգ

Դիսպեպսիան ախտանիշ է կամ ախտանիշների խումբ, որը (որոնք) զարգանում է/են ստամոքսի և տասներկումատնյա աղու հատվածում: Դիսպեպտիկ ախտանիշներն են՝ էպիգաստրալ ցավը, էպիգաստրալ այրոցը, հետճաշյա ծանրությունը, վաղ հագենալը և այլն, այդ թվում, փքվածություն որովայնի վերին հատվածում, սրտխառնոց, փսխում և գղտոց:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. թիվ 05-Ն, 16.02.2018

Դիսպեպսիան բժշկության մեջ առավել հաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է, ընդ որում, դիսպեպտիկ պացիենտները դիմում են ամեն օր ոչ միայն գաստրոէնտերոլոգին, այլև տարբեր նեղ մասնագիտության բժիշկների: Այնուամենայնիվ, միայն այդպիսի հիվանդների փոքրամասնության մոտ են հայտնաբերվում օրգանական պատճառներ: Ֆունկցիոնալ դիսպեպսիան վիճակ է, որը բնութագրվում է քրոնիկական դիսպեպտիկ ախտանիշներով՝ դրանք բացատրող հնարավոր օրգանական, համակարգային կամ մետաբոլիկ վիճակի/վիճակների բացակայության պայմաններում:

Ներբեռնեք PDF ֆայլը (0,2 MB)