Գրքեր

Ամորձու և մակամորձու բորբոքման վարման ուղեցույց

Ամորձու և մակամորձու բորբոքման վարման ուղեցույց

Ուղեցույցը տրամադրում է ամորձու և մակամորձու բորբոքման վերաբերյալ արդի միջազգային գիտաբժշկական տեղեկատվության վրա հիմնված բուժական և կազմակերպչական գործառույթների համալիր:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Փաստաթղթի նպատակն է բարելավել ամորձու և մակամորձու բորբոքումներով պացիենտների ախտորոշման և բուժման արդյունավետությունը:

Սույն Ուղեցույցը մշակվել է Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամների կողմից:

Տեղայնացման/ադապտատցիայի սկզբնաղբյուրներ են հանդիսացել Սեռավարաիների դեմ պայքայի միջազգային միության եվրոպական կազմակերպության (IUSTI-Europe) կողմից ստեղծված “The 2016 European guideline on the management of epididymo-orchitis” ուղեցույցը: Օգտագործվել են նաև Cochrane library և UpToDate շտեմարանների արդի տվյալները:

Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթում հիմք է ընդունվել Սեռավարաիների դեմ պայքայի միջազգային միության եվրոպական կազմակերպության կողմից առաջարկվող համակարգը: Տեղայնացման/ադատպատցիայի աշխատանքները իրականացվել են ըստ ADAPTE մեթոդաբանության՝ միջմասնագիտական աշխատանքային խմբի անդամների առերես հանդիպումների և հեռահար շփումների միջոցով: Ուղեցույցի դրույթների վերաբերյալ ապահովվել է աշխատանքային խմբի բոլոր անդամների կոնսենսուս:

Սույն Ուղեցույցը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց:

Ներբեռնեք PDF ֆայլը (0,2 MB)