Գրքեր

Գրիպով հիվանդ մեծահասակների վարման գործելակարգ

Գրիպով հիվանդ մեծահասակների վարման գործելակարգ

Գրիպը հանրային առողջապահության հիմնախնդիրներից է ամբողջ աշխարհում և Հայաստանում:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Այն համաճարակներ առաջացնելու հակում ունեցող սեզոնային ինքնակառավարվող վիրուսային (ընտանիք՝ Orthomyxoviridae, ցեղ՝ Influenzavirus) բարձր կոնտագիոզությամբ օդակաթիլային սուր վարակ է:

Վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունը դրսևորվում է շնչառական ախտանշաններով՝ առանց բարդությունների, կամ ունենում անախտանշանային ընթացք: Սակայն տարեց, երիտասարդ, ուղեկցող հիվանդություններով (թոքերի և սրտի հիվանդություններ, շաքարային դիաբետ և իմունային անբավարարություն) և նախկինում առողջ անձանց մոտ դիտվում են նաև հիվնադության ծանր և բարդացած ձևեր՝ հոսպիտալացման ցուցումով և մահացու ելքով:

Գրիպը կարող է ախտահարել ստորին շնչուղիները և առաջացնել արագ զարգացող թոքաբորբ: Հիվանդության ծանրությունը պայմանավորված է ստորին շնչուղիների արագ զարգացող ախտահարումով, շնչառական անբավարարությամբ և դիստրես-համախտանիշով, բուժմանը չենթարկվող հիպոքսեմիայով, ինտենսիվ արյունահոսությամբ: Երկրորդային մանրէային վարակի միացման դեպքում կարող է զարգանալ սեպտիկ շոկ:

Ներբեռնեք PDF ֆայլը (0,4 MB)