Գրքեր
Սննդային ալերգիա պացիենտների վարման ուղեցույց

Սննդային ալերգիան (ՍԱ) մերօրյա առավել արդի բժշկա-սոցիալական խնդիրներներից է, ինչը պայմանավորված է դրա տարածվածության աճով, սոցիալ-տնտեսական նշանակությամբ, պացիենտների և նրանց ընտանիքների կյանքի որակի էական նվազմամբ։
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. թիվ 598-Ա, 06.03.2018
Ուղեցույցի նպատակն է ընդլայնել ՍԱ-ի խնդրի տարածվածության, զարգացման մեխանիզմների, կլինիկական առանձնահատկությունների, ռիսկի գործոնների, այլ ախտաբանությունների հետ կապի, պատճառային ալերգենների կառուցվածի, ՍԱ-ի հայտնաբերման, բուժման և կանխարգելման ժամանակակից մոտեցումների մասին տարբեր կլինիկական ուղղություններով աշխատող և, հատկապես առաջնային օղակի բժիշկների տեղեկացվածությունը, ինչպես նաև մեծացնել տվյալ խնդրով անմիջականորեն զբաղվող մասնագետների կողմից իրականացվող ախտորոշիչ և թերապևտիկ միջոցառումների արդյունավետությունը։
Սույն ուղեցույցը կազմվել է Հայաստանի ալերգոլոգ-իմունոլոգներից կազմված աշխատանքային խմբի կողմից։