Գրքեր
Սեռական հերպեսի վարման ուղեցույց

Ուղեցույցը տրամադրում է վիրուսային ամենատարածված սեռավարակներից մեկի՝ սեռական հերպեսի վերաբերյալ արդի միջազգային գիտաբժշկական տեղեկատվության վրա հիմնված բուժական և կազմակերպչական գործառույթների համալիր:
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)
Փաստաթղթի նպատակն է բարելավել սեռական հերպեսով պացիենտների ախտորոշման և բուժման արդյունավետությունը:
Սույն Ուղեցույցը մշակվել է Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամների կողմից:
Տեղայնացման/ադապտատցիայի սկզբնաղբյուրներ են հանդիսացել Սեռավարակների դեմ պայքայի միջազգային միության եվրոպական կազմակերպության (IUSTIEurope) կողմից ստեղծված “2010 European guideline for the management of genital herpes” ուղեցույցը: Օգտագործվել են նաև Cochrane library և UpToDate շտեմարանների արդի տվյալները:
Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթում հիմք է ընդունվել Սեռավարակների դեմ պայքայի միջազգային միության եվրոպական կազմակերպության կողմից առաջարկվող համակարգը: Տեղայնացման/ադատպատցիայի աշխատանքները իրականացվել են ըստ ADAPTE մեթոդաբանության՝ միջմասնագիտական աշխատանքային խմբի անդամների առերես հանդիպումների և հեռահար շփումների միջոցով: Ուղեցույցի դրույթների վերաբերյալ ապահովվել է աշխատանքային խմբի բոլոր անդամների կոնսենսուս:
Սույն Ուղեցույցը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց: