Գրքեր
Առողջ երեխայի հսկողություն, երեխայի աճ և զարգացում. Ուսումնական ձեռնարկ

Առողջության առաջնային պահպանման համակարգում երեխաների հսկողություն և բուժօգնություն իրականացնող բուժաշխատողների համար
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. թիվ 2273-Ա, 30.09.2014, Հավելված 1
Վերջին տասնամյակների ընթացքում երեխաների կեցությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են աշխարհի առաջադեմ հանրության ուշադրության կենտրոնում։ Եվ սա պատահական չէ։ Այսօր ամբողջ աշխարհը կոչված է Հազարամյակի նպատակների հաղթահարման, այդ թվում`մանկական մահացության նվազեցման մարտահրավերին, ինչը ենթադրում է, որ 2015թ. մինչև 5 տարեկան երեխաների մահացությունն աշխարհում պետք է կրճատվի 2/3-ով։
Հայաստանը ևս, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր միացել է միջազգային հանրության այս կոչին, ազգային մակարդակով ամրագրելով երեխաների կեցության և առողջության պահպանման խնդրի գերակայությունը (Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015թթ. ազգային ռազմավարություն, Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարություն և 2010-2015թթ. գործողությունների պլան, Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր և այլն)։