Գրքեր

Պիլորուսի հելիկոբակտեր (Heliobacter Pylori) վարակի վարման ուղեցույց

Պիլորուսի հելիկոբակտեր (Heliobacter Pylori) վարակի վարման ուղեցույց

Ուղեցույցը տրամադրում է Helicobacter Pylori վարակի արդի միջազգային գիտաբժշկական տեղեկատվության վրա հիմնված ախտորոշիչ, բուժական և կազմակերպչական գործառույթների համալիր:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. թիվ 564-Ա, 05/03/2018

Փաստաթղթի նպատակն է բարելավել Helicobacter Pylori վարակով մեծահասակ պացիենտների բուժման արդյունքները:

Սույն Ուղեցույցը մշակվել է Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամների կողմից:

Փաստաթղթի հիմքն են հանդիսացել Gut ամսագրում 2016թ. հրապարակված «Helicobacter Pylori վարակի վարումը. Մաաստրիխտ V/Ֆլորենցիայի կոնսենսուսային զեկույց»-ի (Management of Helicobacter pylori infection—the Maastricht V/Florence Consensus Report) նյութերը:

Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների արդյունավետությունը որոշելիս հիմք են ընդունվել Մաաստրիխտ IV կոնսենսուսային զեկույցի համար մշակված համակարգը կամ PICO հարցերի արդյունքում շնորհված աստիճանները:

Ներբեռնեք PDF ֆայլը (0.5 MB)