Գրքեր

ՄԻԱՎ վարակի հետազոտման ուղեցույց

ՄԻԱՎ վարակի հետազոտման ուղեցույց

Ուղեցույցը տրամադրում է ՄԻԱՎ-վարակի խորհրդատվության վերաբերյալ արդի միջազգային գիտաբժշկական տեղեկատվության վրա հիմնված հետազոտման և խորհրդատվության գործառույթների համալիր:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Փաստաթուղթը նախատեսված է մաշկաբան-սեռավարակաբանների գործնական աշխատանքի ընթացքում բարելավել ՄԻԱՎ-վարակով պացիենտների խորհրդատվության արդյունավետությունը, ինչպես նաև մեծացնել հայտնաբերման ցուցանիշները:

Սույն Ուղեցույցը մշակվել է Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամների կողմից:

Տեղայնացման/ադապտատցիայի սկզբնաղբյուրներ են հանդիսացել Սեռավարակների դեմ պայքայի միջազգային միության եվրոպական կազմակերպության (IUSTI-Europe) կողմից ստեղծված “2014 European Guideline on HIV testing” ուղեցույցը: Օգտագործվել են նաև Cochrane library և UpToDate շտեմարանների արդի տվյալները:

Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթում հիմք է ընդունվել Սեռավարակների դեմ պայքայի միջազգային միության եվրոպական կազմակերպության կողմից առաջարկվող համակարգը: Տեղայնացման/ադատպատցիայի աշխատանքները իրականացվել են ըստ ADAPTE մեթոդաբանության՝ միջմասնագիտական աշխատանքային խմբի անդամների առերես հանդիպումների և հեռահար շփումների միջոցով: Ուղեցույցի դրույթների վերաբերյալ ապահովվել է աշխատանքային խմբի բոլոր անդամների կոնսենսուս:

Սույն Ուղեցույցը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց:

Ներբեռնեք PDF ֆայլը (0,2 MB)