Գրքեր

Սուր վարակային լուծով ընթացող հիվանդություններով մեծահասակ պացիենտների վարման ուղեցույց

Սուր վարակային լուծով ընթացող հիվանդություններով մեծահասակ պացիենտների վարման ուղեցույց

Ուղեցույցը տրամադրում է սուր վարակային լուծով ընթացող հիվանդությունների արդի միջազգային գիտաբժշկական տեղեկատվության վրա հիմնված բուժական և կազմակերպչական գործառույթների համալիր:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Փաստաթղթի նպատակն է բարելավել սուր վարակային լուծով ընթացող հիվանդություններով մեծահասակ պացիենտների վարման և բուժման արդյունքները:

Սույն Ուղեցույցը մշակվել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի աշխատակիցների և «Նորք» ԻԿՀ բժիշկների կողմից:

Փաստաթղթի հիմքն են հանդիսացել Գաստրոէնտերոլոգիայի ամերիկյան քոլեջի աշխատանքային խմբի կողմից մշակված և Գաստրոէնտերոլոգիայի ամերիկյան ամսագրում 2016թ․ հրատարակված «Սուր վարակային լուծով ընթացող հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման կլինիկական ուղեցույց»-ը «ACG Clinical Guideline: Diagnosis, Treatment, and Prevention of Acute Diarrheal Infections in Adults»։

Տեղեկատվության որակը գնահատելիս և խորհուրդների ուժը որոշելիս հիմք է ընդունվել Խորհուրդների ուսումնասիրման, ստեղծման և գնահատման դասակարգման համակարգը [Grading of Recommendations Assessment, Development and Evaluation – GRADE]:

Ուղեցույցի յուրաքանչյուր բաժին կազմված է առանցքային խորհուրդներից և ապացույցի սեղմագգրից: Տեղայնացման/ադապտացիայի աշխատանքները կատարվել են ADAPTE մեթոդաբանության հիման վրա: Պատասխանատու համակարգողը և աշխատանքային խմբի անդամները հայտարարագրել են իրենց շահերի բախման վերաբերյալ տեղեկատվությունը:

Փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց:

Ներբեռնեք PDF ֆայլը (0,4 MB)