Գրքեր
Հղիության ընթացքում սրտխառնոցի և փսխման հետազոտման և վարման կլինիկական ուղեցույց

Սույն ուղեցույցի նպատակն է տրամադրել ապացույցների վրա հիմնված տեղեկություններ և ապացուցողական խորհուրդներ հղիության ընթացքում սրտխառնոցի և փսխման (ՀՍՓ) և հիպերէ
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)
Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից։
Ուղեցույցի գրականական աղբյուր են հանդիսացել հանդիսացել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG; The Management of Nausea and Vomiting of Pregnancy), Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG; Practice Bulletin No. 153: Nausea and Vomiting of Pregnancy), Կանադայի մանկաբարձների և գինեկոլոգների ընկերություն (SOGC; The Management of Nausea and Vomiting of Pregnancy), Իռլանդիայի Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCPI; Hyperemesis and Nausea/Vomiting in Pregnancy) և Հարավային Ավստրալիայի առողջապահության դեպարտամենտի (SA Health; Hyperemesis in Pregnancy) համանուն ուղեցույցները, ինչպես նաև PubMed, EMBASE, Cochrane Library, National Guideline Clearinghouse և UpToDate շտեմարանների արդի տվյալները։
Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում, հիմք է ընդունվել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ- գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG), ԱՄՆ կանխարգելիչ ծառայությունների օպերատիվ խմբի (USPSTF) և Կանադայի կանխարգելիչ առողջապահության օպերատիվ խմբի կողմից առաջարկվող կողմից առաջարկվող դասակարգումները: Ուղեցույցի տեղայնցաման գործընթացը իրականացվել է համաձայան միջազգային ADAPTE մեթոդաբանության:
Բոլոր խորհուրդները քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից անդամների կողմից (արձանագրությունը կցվում է):
Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց:
Ուղեցույցը նախատեսված է հղիության 2 ընթացքում սրտխառնոցի և փսխման ամբուլատոր և ստացիոնար հետազոտման և վարման մեջ ներառված բոլոր մասնագետների համար՝ մանկաբարձ-գինեկոլոգներ, գաստրոէնտերոլոգներ, ինտենսիվ թերապևտներ և այլ։