Գրքեր
Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի երկարաժամկետ բարդությունների կանխարգելման կլինիկական ուղեցույց

Սույն ուղեցույցի նպատակն է տրամադրել ապացույցների վրա հիմնված տեղեկություններ և ապացուցողական խորհուրդներ ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի երկարաժամկետ բարդությունների վերաբերյալ, և բարելավել տվյալ համախտանիշի երկարաժամկետ բարդությունների կանխարգելման ելքերը մեծահասակ պացիենտների շրջանում:
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)
Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից։ Ուղեցույցի գրականական աղբյուր է հանդիսացել Մեծ Բրիտանիայի Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG, Royal College of Obstetricians and Gynaecologists) կողմից 2014թ. հրապարակված ուղեցույցը (Long-term Consequences of Polycystic Ovary Syndrome), ինչպես նաև PubMed, EMBASE, Cochrane Library, National Guideline Clearinghouse և UpToDate շտեմարանների արդի տվյալները։
Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում, հիմք է ընդունվել Մեծ Բրիտանիայի Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG) կողմից առաջարկվող դասակարգումը:
Ուղեցույցի տեղայնցաման գործընթացը իրականացվել է համաձայան միջազգային ADAPTE մեթոդաբանության: Բոլոր խորհուրդները քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից (արձանագրությունը կցվում է): Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց:
Ուղեցույցը նախատեսված է ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի երկարաժամկետ բարդությունների կանխարգելման մեջ ներառված մասնագետների համար՝ մանկաբարձ-գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ, սննդաբաններ, ընտանեկան բժիշկներ, հոգեթերապևտներ, հոգեբաններ։