Գրքեր
Պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ախտորոշման և բուժման ուղեցույց

Ուղեցույցը տրամադրում է էքստրակրանիալ քնային և ողնաշարային, միջընդերային, երիկամային, վերին և ստորին վերջույթների զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարման արդի միջազգային գիտաբժշկական տեղեկատվության վրա հիմնված բուժական և կազմակերպչական գործառույթների համալիր:
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)
Փաստաթղթի նպատակն է բարելավել պերիֆերիկ զարկերակների հիվանդություններով պացիենտների բուժման արդյունքները:
Սույն ուղեցույցը մշակվել է Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիայի անդամների կողմից: Փաստաթղթի հիմքն են հանդիսացել Եվրոպայի սրտաբանների միության (ESC) կողմից հեղինակած 2011 թ. «Պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ախտորոշման և բուժման ուղեցույցը», ինչպես նաև Cochrane library և UpToDate էլեկտրոնային շտեմարանների տվյալները: Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս հիմք է ընդունվել ESC–ի ապացույցների դասակարգման համակարգը։ Տեղայնացման/ադապտացիայի աշխատանքները կատարվել են ADAPTE մեթոդաբանության հիման վրա: Պատասխանատու համակարգողը և աշխատանքային խմբի անդամները հայտարարագրել են իրենց շահերի բախման վերաբերյալ տեղեկատվությունը: Ուղեցույցի բոլոր դրույթները քննարկվել և հավանության են արժանացել Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիայի կողմից (արձանագրությունը կցվում է): Ուղեցույցը նախատեսված է անգիոլոգների, սրտային, վիրաբույժների, անոթային վիրաբույժների, ռենտգեն-էնդովասկուլյար վիրաբույժների, վիրաբույժների, նյարդաբանների, էնդոկրինոլոգների, ինչպես նաև առողջապահության կազմակերպիչների համար: Փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց: