Գրքեր

Շեքի երրորդ և չորրորդ աստիճանի պատռվածքների վարման կլինիկական ուղեցույց

Շեքի երրորդ և չորրորդ աստիճանի պատռվածքների վարման կլինիկական ուղեցույց

Սույն ուղեցույցի նպատակն է տրամադրել ապացույցների վրա հիմնված տեղեկություններ և ապացուցողական խորհուրդներ շեքի երրորդ եվ և չորրորդ աստիճանի պատռվածքների վերաբերյալ, և բարելավել տվյալ խմբի պացիենտների վարման ելքերը:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և

նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից։ Ուղեցույցի գրականական աղբյուր ենհանդիսացել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG; TheManagement of Third- and Fourth-Degree Perineal Tears) 2015 թվականին հրապարակված ուղեցույցը, ինչպես նաև PubMed, EMBASE, Cochrane Library, National Guideline Clearinghouse և UpToDate շտեմարանների արդի տվյալները։

Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում, հիմք է ընդունվել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG) կողմից առաջարկվող դասակարգումը:

Ուղեցույցի խորհուրդները ձևակերպելիս կիրառվել է խորհուրդների ուժի գնահատման հնգաստիճան համակարգ՝ «A», «B», «C», «D», որոնք հիմնված են բարձրից մինչև ցածր որակի ապացուցողական տվյալների վրա, և «I», որը հիմնված է ուղեցույցը մշակող աշխատանքային խմբի կլինիկական փորձի վրա: Ուղեցույցի տեղայնցաման գործընթացը իրականացվել է համաձայան միջազգային ADAPTE մեթոդաբանության: Բոլոր խորհուրդները քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից անդամների կողմից: Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց: Ուղեցույցը նախատեսված է շեքի երրորդ եվ չորրորդ աստիճանի պատռվածքների վարման մեջ ներառված մասնագետների համար՝ մանկաբարձ-գինեկոլոգներ։

Ներբեռնեք PDF ֆայլը (0,3 MB)