Գրքեր

Ժանտախտով հիվանդ երեխաների և մեծահասակների վարման գործելակարգ

Ժանտախտով հիվանդ երեխաների և մեծահասակների վարման գործելակարգ

Ժանտախտը (Pestis) մարդկանց և կենդանիների համար ընդհանուր բնական օջախային տրանսմիսիվ վարակիչ հիվանդություն է, որն ունի բարձր մահաբերություն և բարձր վարակելիություն:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Այն դասվում է հատուկ վտանգավոր վարակների (ՀՎՎ) շարքին։ Ժանտախտի բաձր մահաբերությունն ու վարակելիությունը այն դարձնում են շատ նպաստավոր մասսայական ախտահարումներ առաջացնելու համար, որի շնորհիվ էլ ժանտախտի հարուցիչը Յերսինիա Պեստիս (Yersinia pestis) օգտագործվել է, որպես կենսաբանական զենք:

Պատերազմների ժամանակ վարակված դիակները, լվերը օդանավերից նետել են (կատապուլտացում) քաղաքների վրա, մանրէները տարածել են օդային ճանապարհով (Ստենսեթ, 2008թ.):

Այսօր ևս չի բացառվում ահաբեկիչների կողմից ժանտախտի հարուցիչի օգտագործումը: Բնական օջախներում շուրջ 200 կրծող և նապաստականման կարող են հանդիսանալ ժամտախտի պահոց: Մասնավորապես հիմնական (առաջնային) պահոց են հանդիսանում՝ դաշտամկները, գետնասկյուռները, արջամկները, մկնանման կրծողները, առնետները (գորշ և սև)՝ հազվադեպ՝ տներում և բնակարաններում բնակվող, ինչպես նաև ճագարանմանները, կատուները և ուղտերը:

Երկրորդային պահոցներ են՝ սկյուռանմանները, մկնանմանները, համստերները և այլն: Վարակի հիմնական փոխանցողները լվերն են (գրեթե 55 տեսակ):

Հարուցիչը ժանտախտի ցուպիկն է` Yersinia pestis:

Հայտնի են ժանտախտի պանդեմիաներ, որոնց ժամանակ արձանագրվել են միլիոնավոր մահվան դեպքեր՝ թողնելով խորը հետք համայն մարդկության պատմության մեջ: Տարեկան ժանտախտի 1000-3000 դեպք է հաղորդվում ԱՀԿ-ին:

20-րդ դարի կեսերին Հայաստանում գրանցվել են ժանտախտի սպորադիկ դեպքեր: Վերջին դեպքը գրանցվել է Սիսիանի շրջանում 1968թ.-ին: Չնայած դրան, Հայաստանի տարածքում պահպանվել են այս հիվանդության բնական օջախները Աշոցքի, Սպիտակի, Սիսիանի, Գորիսի, Գուգարքի շրջաններում, որոնք պարբերաբար ստուգվում և հսկողության տակ են պահվում:

Ներբեռնեք PDF ֆայլը (0,3 MB)