Գրքեր
Հետծննդյան սեպսիսի կանխարգելման և վարման կլինիկական ոիղեցույց

Սույն ուղեցույցի նպատակն է տրամադրել ապացույցների վրա հիմնված տեղեկություններ և ապացուցողական խորհուրդներ հետծննդյան սեպսիսի վերաբերյալ, և բարելավել տվյալ խմբի պացիենտների կանխարգելման և վարման ելքերը:
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)
Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից։ Ուղեցույցի գրականական աղբյուր են հանդիսացել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG; Sepsis following Pregnancy, Bacterial), Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS; Management of postpartum sepsis) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO; Managing puerperal sepsis) համանուն ուղեցույցները, ինչպես նաև PubMed, EMBASE, Cochrane Library, National Guideline Clearinghouse և UpToDate շտեմարանների արդի տվյալները։ Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում, հիմք է ընդունվել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG) կողմից առաջարկվող դասակարգումը:
Ուղեցույցի խորհուրդները ձևակերպելիս կիրառվել է խորհուրդների ուժի գնահատման հնգաստիճան համակարգ՝ «A», «B», «C», «D», որոնք հիմնված են բարձրից մինչև ցածր որակի ապացուցողական տվյալների վրա, և «I», որը հիմնված է ուղեցույցը մշակող աշխատանքային խմբի կլինիկական փորձի վրա: Ուղեցույցի տեղայնցաման գործընթացը իրականացվել է համաձայան միջազգային ADAPTE մեթոդաբանության: Բոլոր խորհուրդները քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից:
Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց:
Ուղեցույցը նախատեսված է հետծննդյան սեպսիսի կանխարգելման և վարման մեջ ներառված մասնագետների համար՝ մանկաբարձ-գինեկոլոգներ։ Արդյունքներ Սույն ուղեցույցում ներկայացված են հետծննդյան սեպսիսի կանխ