Հետծննդյան արյունահոսությունների կանխարգելման և վարման կլինիկական ուղեցույց

  • Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Սույն ուղեցույցի նպատակն է տրամադրել ապացույցների վրա հիմնված տեղեկություններ և ապացուցողական խորհուրդներ հետծննդյան արյունահոսությունների վերաբերյալ, և բարելավել տվյալ խմբի պացիենտների կանխարգելման և վարման ելքերը:

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից։

Ուղեցույցի գրականական աղբյուր են հանդիսացել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG; Prevention and Management of Postpartum Haemorrhage), Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG; Practice Bulletin No. 76: Postpartum Hemorrhage), Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի կառավարության (Primary postpartum haemorrhage) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO recommendations for the prevention and treatment of postpartum haemorrhage) համանուն ուղեցույցները, ինչպես նաև Կալիֆորնիայի մայրության որակյալ խնամքի համագործակցության (CMQCC; Blood Product Replacement: Obstetric Hemorrhage), Արյան փոխներարկման եվրոպական կոմիտեի (Guide to the preparation, use and quality assurance of blood components) և PubMed, EMBASE, Cochrane Library, National Guideline Clearinghouse և UpToDate շտեմարանների արդի տվյալները։

Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում, հիմք է ընդունվել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG) կողմից առաջարկվող դասակարգումը: Ուղեցույցի խորհուրդները ձևակերպելիս կիրառվել է խորհուրդների ուժի գնահատման հնգաստիճան համակարգ՝ «A», «B», «C», «D», որոնք հիմնված են բարձրից մինչև ցածր որակի ապացուցողական տվյալների վրա, և «I», որը հիմնված է ուղեցույցը մշակող աշխատանքային խմբի կլինիկական փորձի վրա: Ուղեցույցի տեղայնցաման գործընթացը իրականացվել է համաձայան միջազգային ADAPTE մեթոդաբանության:

Բոլոր խորհուրդները քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից:

Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց: Ուղեցույցը նախատեսված է հետծննդյան արյունահոսությունների կանխարգելման և վարման մեջ ներառված մասնագետների համար՝ մանկաբարձ-գինեկոլոգներ։

Ներբեռնեք PDF ֆայլը (   0,50 MB)