Գրքեր
Վաղաժամ ծննդաբերության կանխարգելման և վարման կլինիկական ուղեցույց

Սույն ուղեցույցի նպատակն է տրամադրել ապացույցների վրա հիմնված տեղեկություններ և ապացուցողական խորհուրդներ վաղաժամ ծննդաբերության կանխարգելման և վարման վերաբերյալ, և բարելավել տվյալ խմբի պացիենտների հետազոտման և վարման ելքերը:
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)
Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից։
Ուղեցույցի գրականական աղբյուր են հանդիսացել հանդիսացել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի ուղեցույցները (RCOG; Antenatal Corticosteroids to Reduce Neonatal Morbidity and Mortality; Cervical cerclage; Tocolysis for Women in Preterm Labour), ինչպես նաև Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի կառավարության (Preterm labour and birth), Հարավային Ավստրալիայի առողջապահության դեպարտամենտի (SA Health; Preterm Labour Clinical Guideline), Կանադայի մանկաբարձների և գինեկոլոգների ընկերության (SOGC; Screening and management of bacterial vaginosis in pregnancy), և PubMed, EMBASE, Cochrane Library, National Guideline Clearinghouse և UpToDate շտեմարանների արդի տվյալները։ Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում, հիմք է ընդունվել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG) կողմից առաջարկվող դասակարգումը:
Ուղեցույցի խորհուրդները ձևակերպելիս կիրառվել է խորհուրդների ուժի գնահատման հնգաստիճան համակարգ՝ «A», «B», «C», «D», որոնք հիմնված են բարձրից մինչև ցածր որակի ապացուցողական տվյալների վրա, և «I», որը հիմնված է ուղեցույցը մշակող աշխատանքային խմբի կլինիկական փորձի վրա: Ուղեցույցի տեղայնցաման գործընթացը իրականացվել է համաձայան միջազգային ADAPTE մեթոդաբանության: Բոլոր խորհուրդները քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից:
Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ 2 գալուց: Ուղեցույցը նախատեսված է վաղաժամ ծննդաբերության կանխարգելման և վարման մեջ ներառված մասնագետների համար՝ մանկաբարձ-գինեկոլոգներ։