Գրքեր

Պտղաթաղանթների մինչծննդաբերական պատռում, b խմբի ստրեպտոկոկային պերինատալ ինֆեկցիաների կանխարգելման, ախտորոշման և վարման կլինիկական ուղեցույց

Պտղաթաղանթների մինչծննդաբերական պատռում, b խմբի ստրեպտոկոկային պերինատալ ինֆեկցիաների կանխարգելման, ախտորոշման և վարման կլինիկական ուղեցույց

Սույն ուղեցույցի նպատակն է տրամադրել ապացույցների վրա հիմնված տեղեկություններ և ապացուցողական խորհուրդներ պտղաթաղանթների մինչծննդաբերական պատռման, B խմբի ստրեպտոկոկային պերինատալ ինֆեկցիաների կանխարգելման, ախտորոշման և վարման վերաբերյալ, և բարելավել տվյալ խմբի պացիենտների կանխարգելման, ախտորոշման և վարման ելքերը:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից։

Ուղեցույցի գրականական աղբյուր են հանդիսացել հանդիսացել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի ուղեցույցները (RCOG; Preterm Prelabour Rupture of Membranes [Green–top Guideline No. 44]; Group B Streptococcal Disease, Early-onset [Green-top Guideline No. 36]), ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Առողջապահության և որակյալ խնամքի ազգային ինստիտուտի (NICE; Antibiotics for early-onset neonatal infection: antibiotics for the prevention and treatment of early-onset neonatal infection), Կանադայի մանկաբարձների և գինեկոլոգների ընկերության (SOGC; Antibiotic Therapy in Preterm Premature Rupture of the Membranes) և Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի կառավարության (Early onset Group B streptococcal disease) ուղեցույցները և PubMed, EMBASE, Cochrane Library, National Guideline Clearinghouse և UpToDate շտեմարանների արդի տվյալները։ Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում, հիմք է ընդունվել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG) կողմից առաջարկվող դասակարգումը:

Ուղեցույցի խորհուրդները ձևակերպելիս կիրառվել է խորհուրդների ուժի գնահատման հնգաստիճան համակարգ՝ «A», «B», «C», «D», որոնք հիմնված են բարձրից մինչև ցածր որակի ապացուցողական տվյալների վրա, և «I», որը հիմնված է ուղեցույցը մշակող աշխատանքային խմբի կլինիկական փորձի վրա: Խորհուրդները Ուղեցույցի տեղայնցաման գործընթացը իրականացվել է համաձայան միջազգային ADAPTE մեթոդաբանության: Բոլոր խորհուրդները 2 քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից (արձանագրությունը կցվում է): Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց:

Ուղեցույցը նախատեսված է պտղաթաղանթների մինչծննդաբերական պատռման, B խմբի ստրեպտոկոկային պերինատալ ինֆեկցիաների կանխարգելման, ախտորոշման և վարման մեջ ներառված մասնագետների համար՝ մանկաբարձ-գինեկոլոգներ։

Ներբեռնեք PDF ֆայլը (0,35 MB)