Գրքեր

Սեռահասունացման տարիքում արգանդային անոմալ արյունահոսությունների վարման կլինիկական ուղեցույց

Սեռահասունացման տարիքում արգանդային անոմալ արյունահոսությունների վարման կլինիկական ուղեցույց

Ուղեցույցի նպատակն է. բարելավել դեռահասային տարիքում ԱԱԱ ախտորոշումը և բուժումը, տրամադրել ապացուցողական խորհուրդներ` ԱԱԱ կանխարգելման և արդյունավետ բուժման նպատակով, բարելավել կյանքի որակը:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Ուղեցույցը չի հակասում, այլ հիմնվելով ապացուցողական բժշկության արդի եվրոպական, ամերիկյան, կանադական, ավստրալիական գրականության վրա, լրացնում է գործող չափորոշիչները, հատկապես անդրադառնալով այնպիսի կլինիկական խնդիրներին, որոնք լուսաբանված չեն առկա փաստաթղթերում:

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում: Ուղեցույցի աղբյուր են հանդիսացել Կանադայի գինեկոլոգների և մանկաբարձների կազմակերպության (SOGC), Մանկաբարձ-գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG), ԱՄՆ Մանկաբուժական ակադեմիայի, Հյուսիսային Ամերիկայի մանկական և դեռահասային գինեկոլոգիայի ընկերության, Մանկաբարձ-գինեկոլոգների միջազգային դաշնության (FIGO), ՌԴ մանկաբարձների և գինեկոլոգների ընկերության, Կանադայի մանկաբարձների և գինեկոլոգների ընկերության կլինիկական ուղեցույցները, ինչպես նաև PubMed և UpToDate շտեմարանների արդի տվյալները։

Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում հիմք է ընդունվել Կանադայի գինեկոլոգների և մանկաբարձների կազմակերպության (SOGC), ինչպես նաև Մանկաբարձ-գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG) կողմից առաջարկվող դասակարգումը: Ուղեցույցի տեղայնացման գործընթացը իրականացվել է համաձայն միջազգային ADAPTE մեթոդաբանության:

Ներբեռնեք PDF ֆայլը (0,2 MB)