Գրքեր

Տուլարեմիայով հիվանդ երեխաների և մեծահասակների վարման գործելակարգ

Տուլարեմիայով հիվանդ երեխաների և մեծահասակների վարման գործելակարգ

Տուլարեմիան (Tularemia) բնական օջախային զոոնոզ է, որն ընթանում է ինտոքսիկացիայով, տենդով, լիմֆադենիտի զարգացումով և տարբեր օրգանների ախտահարումով:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Այն դասվում է հատուկ վտանգավոր վարակների (ՀՎՎ) շարքին։

Պատմականորեն տուլարեմիան հանրային առողջապահության խնդիր է եղել աշխարհի մի շարք երկրներում։ Օրինակ՝ Ամերիկայի միացյալ նահանգներում (ԱՄՆ) 1999-2000 թթ. արձանագրվել է տուլարեմիայի 1400 դեպք, իսկ 1920-1945թթ. ընթացքում արձանագրվել է ավելի քան 14.000 դեպք:

Նախկին ԽՍՀՄ-ում բռնկումներ են արձանագրվել 2-րդ համաշխարհային պատերազմից հետո: 1941-1942թթ. ձմռանն արձանագրվել է 67.000 դեպք Դոնի Ռոստովի հարակից շրջանում: Դեպքերի թիվն ամբողջ աշխարհում, սկսած 1950թ., ունի նվազման միտում: Կարելի է ենթադրել, որ դրա պատճառը մարդկանց կողմից կրծողների, ճագարների և նապաստակների հետ ավելի քիչ հաճախականությամբ առնչություն ունենալն է, որն, իր հերթին, կարող է պայմանավորված լինել որսորդների թվի նվազումով, ինչպես նաև մի շարք երկրներում նախազգուշական պատվաստումների ծրագրերի իրականացմամբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, ինչպես նաև վերջին տարիներին տեղի ունեցած քաղաքացիական պատերազմների ընթացքում փորձը ցույց է տալիս, որ տուլարեմիայի դեպքերը կարող են զգալիորեն ավելանալ ինչպես պատերազմական պայմաններում, այնպես էլ դրանից հետո, կամ էլ բնական աղետներից հետո, որոնք խաթարում են հասարակության հիգիենայի և սանիտարիայի բնականոն պայմանները:

Ֆրանցիսելլա տուլարենսիս (Francisella tularensis)-ը՝ տուլարեմիայի 2 հարուցիչը, կիրառելի է նաև կենսահաբեկչական (ԿԱ) նպատակներով, ուստի կարող է կիրառվել որպես կենսաբանական զենք (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2004): Տվյալ հարուցիչը գրավիչ միջոց է ԿԱ զարգացումների համար, քանի որ օժտված է բարձր վարակելիությամբ և օդակաթիլների հարաբերական կայունությամբ, որը դյուրացնում է դրա տարածումը:

Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀ-ում 2005-2016թթ բնակչության շրջանում արձանագրվել է Տուլարեմիայի 84 դեպք։

Ներբեռնեք PDF ֆայլը (0,3 MB)