Գրքեր

Հղիության ընթացքում միզուղիների վարակների վարման կլինիկական ուղեցույց

Հղիության ընթացքում միզուղիների վարակների վարման կլինիկական ուղեցույց

Սույն ուղեցույցի նպատակն է տրամադրել առկա տվյալների վերանայման վրա հիմնված տեղեկություններ և խորհուրդներ հղիության ժամանակ անախտանիշ բակտերիուրիայի և միզուղիների վարակների վերաբերյալ, և բարելավել տվյալ խմբի պացիենտների վարման ելքերը:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից։

Ուղեցույցի գրականական աղբյուր են հանդիսացել Իռլանդիայի բժիշկների թագավորական քլոեջի Մանկաբարձների և գինեկոլոգների ինստիտուտի ուղեցույցը (RCPI; Management of Urinary Tract Infections in Pregnancy), ինչպես նաև PubMed, EMBASE, Cochrane Library, National Guideline Clearinghouse և UpToDate շտեմարանների արդի տվյալները։

Սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում տեղեկատվության որակը և ցուցումների ուժը չի գնահատվել ըստ Ցուցումների ուսումնասիրման, ստեղծման և գնահատման դասակարգման համակարգի (GRADE): Սույն ուղեցույցուն տրված տեղեկատվությունը և խորհուրդները հիմնված են առկա կլինիկական փորձարկումների, դիտորդական հետազոտությունների և համեմատական հետազոտությունների համակարգային վերանայման վրա:

Ուղեցույցում տրվող առանցքային խորհուրդները ներկայացված են Հավելված 1-ում։

Ուղեցույցի տեղայնցաման գործընթացը իրականացվել է համաձայան միջազգային ADAPTE մեթոդաբանության: Բոլոր խորհուրդները քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից (արձանագրությունը կցվում է):

Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց:

Ուղեցույցը նախատեսված է հղիության ընթացքում միզուղիների վարակների վարման մեջ ներառված մասնագետների համար՝ մանկաբարձ- գինեկոլոգներ, ուրոլոգներ, մանկաբարձներ, վարակաբաններ, մանրէաբաններ, ինչպես նաև առողջապահության կազմակերպիչներ։

Ներբեռնեք PDF ֆայլը (0.2 MB)