Գրքեր

Հղիության ժամանակ և հետծննդյան շրջանում երակային թրոմբոէմբոլիզմի կանխարգելման կլինիկական ուղեցույց

Հղիության ժամանակ և հետծննդյան շրջանում երակային թրոմբոէմբոլիզմի կանխարգելման կլինիկական ուղեցույց

Սույն ուղեցույցի նպատակն է տրամադրել ապացույցների վրա հիմնված տեղեկություններ և ապացուցողական խորհուրդներ հղիության ժամանակ և հետծննդյան շրջանում երակային թրոմբոէմբոլիզմի կանխարգելման վերաբերյալ, և բարելավել տվյալ խմբի պացիենտների կանխարգելման ելքերը:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից։

Ուղեցույցի գրականական աղբյուր են հանդիսացել հանդիսացել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի ուղեցույցները (RCOG; Thromboembolic Disease in Pregnancy and the Puerperium: Acute Management; Reducing the Risk of Venous Thromboembolism during Pregnancy and the Puerperium), ինչպես նաև Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG; Practice Bulletin No. 138: Inherited thrombophilias in pregnancy), Կանադայի մանկաբարձների և գինեկոլոգների ընկերություն (SOGC; Venous Thromboembolism and Antithrombotic Therapy in Pregnancy), Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի կառավարության (Venous thromboembolism (VTE) prophylaxis in pregnancy and the puerperium), Իռլանդիայի բժշկական թագավորական քոլեջի (RCPI; Venous thromboprophylaxis in pregnancy) ուղեցույցները և PubMed, EMBASE, Cochrane Library, National Guideline Clearinghouse և UpToDate շտեմարանների արդի տվյալները։ Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում, հիմք է ընդունվել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ- գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG) կողմից առաջարկվող դասակարգումը:

Ուղեցույցի խորհուրդները ձևակերպելիս կիրառվել է խորհուրդների ուժի գնահատման հնգաստիճան համակարգ՝ «A», «B», «C», «D», որոնք հիմնված են բարձրից մինչև ցածր որակի ապացուցողական տվյալների վրա, և «I», որը հիմնված է ուղեցույցը մշակող աշխատանքային խմբի կլինիկական փորձի վրա:

Ուղեցույցի տեղայնցաման գործընթացը իրականացվել է համաձայան միջազգային ADAPTE մեթոդաբանության: Բոլոր խորհուրդները քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի 2 մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից (արձանագրությունը կցվում է): Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց:

Ուղեցույցը նախատեսված է հղիության ժամանակ և հետծննդյան շրջանում երակային թրոմբոէմբոլիզմի կանխարգելման մեջ ներառված մասնագետների համար՝ մանկաբարձ-գինեկոլոգներ։

Ներբեռնեք PDF ֆայլը (0,25 MB)