Գրքեր

Վուլվայի հիվանդությունների վարման ուղեցույց

Վուլվայի հիվանդությունների վարման ուղեցույց

Սույն ուղեցույցի նպատակն է տրամադրել ապացույցների վրա հիմնված տեղեկություններ և ապացուցողական խորհուրդներ վուլվայի հիվանդությունների վերաբերյալ, և բարելավել տվյալ խմբի պացիենտների վարման ելքերը:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից։ Ուղեցույցի գրականական աղբյուր է հանդիսացել Սեռական առողջության և ՄԻԱՎ-ի բրիտանական ասոցիացիայի (BASHH; British Association for Sexual Health and HIV) կողմից 2014թ. հրապարակված ուղեցույցը (UK National Guideline on the Management of Vulval Conditions), ինչպես նաև PubMed, EMBASE, Cochrane Library, National Guideline Clearinghouse և UpToDate շտեմարանների արդի տվյալները։

Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում, հիմք է ընդունվել Սեռական առողջության և ՄԻԱՎ-ի բրիտանական ասոցիացիայի (BASHH) կողմից առաջարկվող դասակարգումը:

Ուղեցույցի տեղայնցաման գործընթացը իրականացվել է համաձայան միջազգային ADAPTE մեթոդաբանության: Բոլոր խորհուրդները քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից (արձանագրությունը կցվում է): Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց:

Ուղեցույցը նախատեսված է վուլվայի հիվանդությունների վարման մեջ ներառված մասնագետների համար՝ մանկաբարձ-գինեկոլոգներ, մաշկաբաններ, ընտանեկան բժիշկներ, ցավի մասնագետներ։

Ներբեռնեք PDF ֆայլը (0,25 MB)