Գրքեր

Վուլվովագինալ կանդիդոզի վարման ուղեցույց

Վուլվովագինալ կանդիդոզի վարման ուղեցույց

Սույն ուղեցույցի նպատակն է տրամադրել ապացույցների վրա հիմնված տեղեկություններ և ապացուցողական խորհուրդներ վուլվովագինալ կանդիդոզի վերաբերյալ, և բարելավել տվյալ խմբի պացիենտների վարման ելքերը:

Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից։ Ուղեցույցի գրականական աղբյուր է հանդիսացել Կանադայի գինեկոլոգների և մանկաբարձների կազմակերպության (SOGC, Society of Obstetricians and Gynaecologists of Canada) կողմից 2015թ. հրապարակված ուղեցույցը (Vulvovaginitis: Screening for and Management of Trichomoniasis, Vulvovaginal Candidiasis, and Bacterial Vaginosis), ինչպես նաև PubMed, EMBASE, Cochrane Library, National Guideline Clearinghouse և UpToDate շտեմարանների արդի տվյալները։ Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում, հիմք է ընդունվել Կանադայի գինեկոլոգների և մանկաբարձների կազմակերպության (SOGC) կողմից առաջարկվող դասակարգումը:

Ուղեցույցի տեղայնցաման գործընթացը իրականացվել է համաձայան միջազգային ADAPTE մեթոդաբանության: Բոլոր խորհուրդները քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից (արձանագրությունը կցվում է): Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց:

Ուղեցույցը նախատեսված է վուլվովագինալ կանդիդոզի վարման մեջ ներառված մասնագետների համար՝ մանկաբարձ-գինեկոլոգներ, մաշկավեներաբաններ, ընտանեկան բժիշկներ։

Ներբեռնեք PDF ֆայլը (0,2 MB)