Ալերգիաներ և գերզգայունություն

Ալերգիաներ և գերզգայունություն
Անգլերեն անվանումը՝ Allergies, Hypersensitivities

Մեր իմունային համակարգը կարողանում է «սեփականը» (արյուն, բջիջներ) տարբերել «օտարից» (բակտերիաներ, փոշի)։

Սակայն երբեմն իմուն համակարգը դառնում է գերզգայուն որոշ քիմիական նյութերի, սննդատեսակների (ընկույզ, ձու, խեցգետնակերպեր, սուրճ, հացամթերքներ) և այլ նյութերի նկատմամբ (բույսեր, փոշի, փոշու տիզ, դեղեր)։ Սրանք էլ առաջանում են ալերգիա։

Ալերգիա հարուցող պատճառներին անվանում են «ալերգեններ»։ Ալերգենները սովորաբար սպիտակուցներ կամ ֆերմենտներ են, որոնք մեր օրգանիզմում առաջացնում են գերռեակցիա՝ այսպես կոչված «ալերգիկ ռեակցիա», որի հիմքում ընկած է հիստամինի գերարտադրությունը, հյուսվածքների բորբոքումը և այտուցը։ Ըստ որում, ալերգիկ ռեակցիաներն առաջանում են ոչ թե բոլոր մարդկանց, այլ միայն նրանց մոտ, ում իմունային համակարգը այդ ալերգենների նկատմամբ գերզգայունացած է (հիպերսենսիթիվ)։

Մարդկանց մեծ մասի համար ալերգիկ ռեակցիան դրսևորվում է ալերգիկ ռինիտով (փռշտոց, քթահոսություն և աչքերի քոր) կամ եղնջացանով (խիստ քոր առաջացնող մաշկային անհարթ ցանավորում)։

Որոշ մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիան կարող է ստանալ կայծակնային ընթացք՝ բերելով կյանքին սպառնացող անաֆիլաքսիայի։

Ալերգիաների բուժման համար բժիշկները սովորաբար նշանակում են հակահիստամինային դեղեր, իսկ ալերգենների հայտնաբերման հետազոտությունները թույլ են տալիս առանձնացնել օրգանիզմի գերզգայունություն առաջացնող պատճառը։

Ձեզ մոտ ալերգիկ ռեակցիայի որևէ դրսևորման դեպքում տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին։

Հոդվածը վերանայվել է՝ 07-07-2019