Ամնեզիա. բուժում

Ամնեզիա. բուժում

Ամնեզիայի բուժումը կենտրոնանում է այնպիսի հնարքների և մոտեցումների վրա, որոնք օգնում են հիշողության խնդիրների հաղթահարմանը, ինչպես նաև ամնեզիայի պատճառ հանդիսացող հիվանդության բուժմանը:

Մասնագիտական կամ զբաղվածության թերապիա

Զբաղվածության թերապևտը կարող է ամնեզիայով մարդուն օգնել, որ վերջինս սովորի նոր տեղեկատվություն՝ փոխարինելու կորցրածը կամ օգտագործի պահպանված հիշողությունը որպես նոր տեղեկատվությունը մտապահելու հիմք:

Հիշողության վարժանքները նաև կարող են ներառել տեղեկատվության կազակերպման տարբեր մոտեցումներ, որը թույլ է տալիս ավելի հեշտությամբ մտապահել դեպքերը և բարելավել ընդհանուր ճանաչողական գործունեությունը:

Տեխնոլոգիական օժանդակություն

Ամնեզիայով բազմաթիվ մարդկանց համար օգտակար կարող է լինել սմարթ-տեխնոլոգիաների օգտագործումը, օրինակ՝ սմարթֆոնները կամ պլանշետները: Որոշ վարժանքներից հետո այս մարդիկ կարող են օգտագործել իրենց սմարթֆոնները, որ կատարեն առօրյա գործերը: Օրինակ, սմարթֆոնը կարող է հիշեցնել կարևոր գործերի կամ դեղամիջոցների ընդունման մասին:

Ոչ տեխնոլոգիական հիշողության օժանդակության միջոցները ևս կարող են օգտակար լինել, օրինակ՝ օրացույցներ, նոթատետրերի գրառումներ, մարդկանց և տեղանքի լուսանկարներ:

Դեղամիջոցներ և հավելուներ

Ամնեզիայի բազմաթիվ տեսակների բուժման դեղամիջոցներ դեռևս չեն հայտնաբերվել:

Վերնիկե-Կորսակովի համախտանիշով պայմանավորված ամնեզիան զարգանում է թիամինի (վիտամին B1) դեֆիցիտով, ուստի այս վիտամինի հավելումը որոշ մարդկանց կարող է օգնել: Ալկոհոլի չարաշահումից առաջացած այս հիվանդությանն ուղեկցող ամնեզիայի չխորանալուն կարող է օգնել նաև ալկոհոլից ընդհանրապես հրաժարվելը, որը կանխարգելում է գլխուղեղի հետագա վնասումը:

Հոդվածը վերանայվել է՝ 05-05-2021