Անաֆիլաքսիա. բուժում
19-04-2021
1 րոպե

Եթե անաֆիլաքսիան ընթանում է շնչառության կամ սրտի կանգ, ապա պետք է անմիջապես սկսել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները:
Կյանք փրկող այս միջոցառումներին զուգահեռ ձեզ կարող է տրվել՝
- Էպինեֆրին (ադրենալին)՝ օրգանիզմի ալերգիկ պատասխանը կրճատելու համար
- թթվածին՝ շնչառությանը օգնելու համար
- ներերակային հակահիստամինայիններ և Կորտիզոն՝ շնչուղիների բորբոքային այտուցը կրճատելու և շնչառությանը օգնելու համար
- որևէ բետա-ագոնիստ (օրինակ՝ Ալբուտերոլ)՝ շնչառական ախտանիշները մեղմացնելու համար:
Իմացե՛ք ավելին անաֆիլաքսիայի առաջին օգնության մասին:
Երկարաժամկետ բուժում
Եթե անաֆիլաքսիայի պատճառը միջատի խայթոցն է, կյանքին սպառնացող բարդությունները բուժելուց հետո բժիշկը կարող է առաջարկել հատուկ բուժման մեթոդ՝ իմունոթերապիա, որի նպատակը օրգանիզմի ալերգիկ ռեակցիան կրճատելն է և ապագայում սուր ռեակցիաների կանխարգելումը:
Ցավոք, անաֆիլաքսիայի մյուս պատճառների դեպքում մեծամասամբ չկա որևէ միջոց, որը կարող էր բուժել սուր ալերգիկ ռեակցիա առաջացնող իմունային համակարգի խանգարումը: Սակայն, դուք կարող եք ձեռնարկել քայլեր, որ կանխարգելեք ապագա ռեակցիաները, ինչպես նաև նախապես պատրաստվել նման իրավիճակների հաղթահարմանը: Մասնավորապես, դուք կարող եք՝
- փորձել խուսափել ձեզ հայտնի ալերգիայի տրիգերներից
- մշտապես ձեզ մոտ պահել Էպինեֆրինի ինքնաներարկիչ:
Հոդվածը վերանայվել է՝ 29-04-2021