Նյարդային անորեքսիա. բուժում

Նյարդային անորեքսիա. բուժում

Նյարդային անորեքսիայով մարդիկ բուժվելիս կարող են լիարժեք վերականգնվել, թեև բուժումը պահանջում է որոշակի ժամանակ:

Հետազոտությունները վկայում են, որ նյարդային անորեքսիայի վաղ փուլում սկսված բուժման հաջողության հնարավորությունները բարձրանում են, ուստի շատ կարևոր է, որ այս հիվանդությունը հնարավորինս վաղ հայտնաբերվի:

Բավարար սնուցումը և առողջ մարմնի քաշը անորեքսիայից վերականգնվելու կարևոր առաջին քայլերն են և թույլ են թալիս, որ փսիխոթերապիան դառնա արդյունավետ: Եթե անձն ունի կյանքին սպառնոցող առողջական բարդություններ և խիստ անբավարար քաշ, ապա բուժումը պետք է կազմակերպվի հիվանդանոցային պայմաններում: Հիվանդանոցում սովորաբար գնահատվում, վերահսկվում և բուժվում են կենսականորեն կարևոր օրգան-համակարգերի գործունեությունը, ջրազրկման մակարադակը, արյան էլեկտրոլիտները: Ըստ անհրաժեշտության սնուցումը կարող է կազմակերպվել ինչպես հարաղիքային (պարենտերալ՝ սնուցող հեղուկների ներերակային ներմուծում), այնպես էլ ստանոքսային խողովակների միջոցով (նազոգաստրալ զոնդ):

Առավել արդյունավետ լինելու համար անորեքսիայի բուժումը պետք է լինի թիմային, երբ նույն հիվանդին օգնություն են ցուցաբերում դիետոլոգը, կլինիկական հոգեբանը, ընտանեկան բժիշկը և երբեմն՝ հոգեբույժը:

Հոգեբանը սովորաբար գնահատում է անորեքսիայով մարդու հոգեկան վիճակը՝ նույնականացնելով բոլոր այն վարքային շեղումները, որոնք շտկելու կարիք կա: Կան թերապիայի տարբեր մեթոդներ, և հոգեբանը կարող է առաջարկել ընտանեկան թերապիա կամ անհատական թերապիա, այդ թվում՝ կոգնիտիվ վարքաբանական թերապիա:

Երբեմն կարող են նշանակվել հակադեպրեսանտներ և այլ դեղեր, սակայն հոգեթերապիան (փսիխոթերապիա) մնում է բուժման հիմնական մեթոդը:

Անորեքսիան կրկվելու հակում ունի, ուստի բուժմանը պետք է հետևի երկարատև վերահսկման, օժանդակության և խնամքի միջոցառումները:

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021