Հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ)

Հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ)
Անգլերեն անվանումը՝ Anti-inflammatory medicines (NSAIDs)

Եթե երբևե խմել եք դեղ, որպեսզի մեղմացնեք ձեր գլխացավը, ատամի ցավը կամ մեջքի ցավը, ամենայն հավանականությամբ դուք ընդունել եք ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղ​երից մեկնումեկը (ՈՍՀԲԴ):

ՈՍՀԲԴ կարող են օգտագործվել, որպեսզի մեղմացվի ցավը, նվազեցվի կարմրությունը և այտուցվածությունը (բորբոքում) կամ բուժվի ջերմության բարձրացումը:

ՈՍՀԲԴ հանրահայտ օրինակներից են ասպիրինը, նապրոքսենը, իբուպորֆենը և ցելեկոքսիբը:

Ինչո՞ւ են օգտագործվում ՈՍՀԲԴ

ՈՍՀԲԴ կարող են օգտագործվել, որպեսզի մեղմացվի ցավը և բազմաթիվ հիվանդությունների ու առողջական վիճակների հետ կապված ախտանիշները, այդ թվում՝

Բազմաթիվ երկրներում ՈՍՀԲԴ ցածր դեղաչափերով դեղաձևերը վաճառվում են առանց դեղատոմսի:

Գրեթե բոլոր տների դեղարկղիկներում կան որոշ ՈՍՀԲԴ: Դրանք արտադրվում են որպես հաբեր, պատիճներ, կրեմներ և քսուկներ, հեղուկներ, ներարկման լուծույթներ, սփրեյներ կամ մոմիկներ:

Ամենահայտնի ՈՍՀԲԴ-ից են՝

  • ասպիրին
  • ցելեկոքսիբ
  • դիկլոֆենակ
  • իբուպրոֆեն
  • ինդոմետացին
  • մելոքսիկամ
  • նապրոքսին:

Կան բազմաթիվ այլ հակաբորբոքային դեղեր և պատրաստուկներ, որոնց բաղադրության մեջ մտնում է որևէ ՈՍՀԲԴ:

ՈՍՀԲԴ կողմնակի ազդեցությունները

Մի ընդունեք որևէ ՈՍՀԲԴ, եթե դրա նկատմամբ ունեք ալերգիա կամ գերզգայունություն, հղի եք կամ հավանական է, որ կհղիանաք, ունեք երիկամի կամ լյարդի լուրջ հիվանդություն, ստամոքս-աղիքային խոց կամ արյունահոսություն:

ՈՍՀԲԴ-ի ավելի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց (նողկանքի զգացում), այրոցք (изжога) և մարսողության խանգարում: Ավելի լուրջ, սակայն ավելի հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են ստամոքսի արյունահոսությունը կամ երիկամային խնդիրները: ՈՍՀԲԴ, այդ թվում՝ առանց դեղատոմսի վաճառողները, քիչ բարձրացնում են նաև ինսուլտի և սրտամկանի ինֆարկտի ռիսկերը:

Հակաբորբոքային դեղերը (այդ թվում՝ ասպիրինը) կարող են նաև որոշ մարդկանց մոտ նպաստել ասթմայի նոպայի դրսևորմանը: Ուստի, եթե դուք ունեք ասթմա և կարիք է առաջացել ընդունել որևէ ՈՍՀԲԴ, նախապես զրուցեք ձեր բժշկի հետ:

Մինչև 12 տարեկան երեխաներին չի կարելի տալ ասպիրին, քանի դեռ այդ մասին չի հրահանգել ձեր բժիշկը (հազվադեպ հանդիպող Ռեյնոյի համախտանիշի ռիսկ):

Ովքե՞ր են կողմնակի ազդեցությունների նկատմամբ ռիսկային

Ընդհանուր առմամբ, ՈՍՀԲԴ կողմնակի ազդեցությունները կարելի է նվազեցնել, եթե այդ դեղերն ընդունեք եզակի դեպքերում և ձեր գանգատները մեղմացնող ամենացածր դեղաչափերով:

Կողմնակի ազդեցությունների ռիսկը բարձրանում է, եթե դուք՝

Նույնիսկ եթե կողմնակի ազդեցություններ չեն դրսևորվում, կարևոր է, որպեսզի դուք խստորեն հետևեք բժշկի նշանակումներին:

Դադարեցրեք ՈՍՀԲԴ ընդունումը և տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին, եթե ձեզ մոտ ի հայտ են գալիս ինքնազգացողության վատացում կամ ոչ ցանկալի այլ նշաններ: Ուշադիր եղեք հատկապես ստամոքսային արյունահոսության նկատմամբ և այնպիսի ախտանիշների զարգացմանը, ինչպիսք են՝

Զրուցեք ձեր բժշկի հետ

Զրուցեք ձեր բժշկի հետ ՈՍՀԲԴ օգուտների և ռիսկերի մասին: Մարդկանց մեծ մասի համար այս դեղերի բուժական ազդեցությունը գերակշռում է հայտնի ռիսկերին, սակայն, բոլոր դեպքերում, չի կարելի թերագնահատել առանձին դեղերի կողմնակի ազդեցությունները:

Հիշեք նաև, որ եթե որևէ ՈՍՀԲԴ վաճառվում է առանց դեղատոմսի, դեռ չի նշանակում, որ այն անվնաս է: Անպայման ծանոթացեք դեղերի հետ տրվող թերթիկներին, և, եթե անորոշ հարցեր են մնում, հարցրեք այդ մասին ձեր բժշկին:

Հոդվածը վերանայվել է՝ 04-06-2019