Հակահիստամինային դեղեր

Հակահիստամինային դեղեր
Անգլերեն անվանումը՝ Antihistamines

Ալերգիաները և ալերգիկ ռեակցիաները հաճախ հանդիպող վիճակներ են, և մարդկանց շուրջ մեկ երրորդն իր կյանքի որևէ շրջանում առնչվում է այս խնդրին:

Այնուամենայնիվ, ալերգիկ ռեակցիաների ախտանիշները սովորաբար մեղմ ընթացք են դրսևորվում և գերակշռող դեպքերում հեշտությամբ բուժվում են «հակահիստամիններ» անվանումը կրող դեղերից մեկնումեկով:

Ալերգիաները և հիստամինը

Ձեր օրգանիզմը կարող է գերզգայուն դառնալ արտաքին միջավայրի սովորաբար անվնաս կամ ձեր շրջապատի կամ առօրյա օգտագործման նյութերի նկատմամբ՝ սննդամթերքներ, բույսեր, կենդանիներ, դեղեր և այլն: Երբ որևէ նյութ ձեզ մոտ առաջացնում է ալերգիա, ուրեմն դուք այդ նյութի նկատմամբ ալերգիկ եք, իսկ նյութն էլ կկոչվի «ալերգեն»:

Երբ դուք շփվում եք ալերգենի հետ, ձեր օրգանիզմում առաջանում է հիստամին նյութը: Հենց հիստամինն է, որն առաջացնում է փռշտոց, քթահոսություն, աչքերի ու մաշկային քոր և այտուցվածություն: Նման ճանապարհով ձեր օրգանիզմը փորձում է «ազատվել» ալերգենից:

Ալերգիաների և ալերգիկ ռեակցիաների բուժումը հակահիստամիններով

Հակահիստամինները դեղեր են, որոնք արգելակում են հիստամինի նկատմամբ օրգանիզմի պատասխան ռեակցիան` թուլացնելով այն և մեղմացնելով ալերգիայի նշանները: Հակահիստամինները սովորաբար նշանակվում են ալերգիաների և գերզգայունության հետ փոխկապակցված տարբեր վիճակների և հիվանդությունների բուժման մեջ, օրինակ՝

Որոշ հակահիստամիններ կարող են նշանակվել նաև ոչ ալերգիկ վիճակների բուժման ժամանակ, օօրինակներից են՝ ծովային հիվանդություն, անքնություն և այրոցք (изжога) կամ դիսպեպսիա:

Խմելու միջոցով (բերանով) ընդունվող հակահիստամինային դեղերը կարող են նշանակվել ալերգիկ ռեակցիայի բոլոր նշանները մեղմացնելու համար: Այլ հակահիստամինայիններ կարող են նշանակվել աչքի կամ քթի կաթիլների տեսքով միայն տեղային երևույթները բուժելիս:

Հակահիստամինային դեղերի մի մասը կարող է դրսևորել հանգստացնող կամ քնաբեր ազդեցություն, մյուսները՝ ոչ:

Հակահիստամինային դեղերն անօգուտ են և ալերգիկ գերսուր ռեակցիաների՝ անաֆիլաքսիայի բուժման մեջ չեն նշանակվում:

Հակահիստամինային դեղերի կողմնակի ազդեցությունները

Այս դեղերը որոշ մարդկանց մոտ կամ որոշ դեպքերում կարող են առաջացնել մի շարք անցանկալի երևույթներ, որոնցից են՝

  • ընդհանուր թուլություն
  • քնկոտություն
  • գլխացավ
  • բերանի չորություն
  • մարսողության խանգարումներ:

Վերոնշյալ գանգատները սովորաբար կարճատև են և դեղի ընդունումը դադարեցնելուց հետո արագ անհետանում են:

Եթե դուք ընդունում եք հակահիստամինային որևէ դեղամիջոց կամ այն պարունակող որևէ պատրաստուկ, ապա մեքենա վարելիս կամ ուշադրություն պահանջող այլ գործեր կատարելիս պետք է առավել զգույշ լինեք: Նույնիսկ քնաբեր ազդեցությունից զերծ հակահիստամինային դեղերը կարող են առաջացնել որոշակի քնկոտություն և ուշադրության թուլացում:

Մինչև որևէ հակահիստամինային դեղամիջոց ընդունելը անհրաժեշտ է զրուցել ձեր բժշկի հետ, եթե՝

Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2019