ՄԻԱՎ վարակ և ՁԻԱՀ. դեղեր

ՄԻԱՎ վարակ և ՁԻԱՀ. դեղեր

Հակառետրովիրուսային բուժումը (ՀՌԲ) ՄԻԱՎ-ի դեմ ազդող որոշ դեղերի ողջ կյանքի ընթացքում և հետևողական օգտագործումն է, որը դանդաղեցնում է ՄԻԱՎ վարակի զարգացումը, հնարավորություն է տալիս երկարացնելու ՄԻԱՎ վարակով հիվանդի կյանքն ու բարելավելու դրա որակը:

ՀՌԲ սովորաբար երեք կամ ավելի տարբեր խմբերի դեղերի համակցումն է՝ միաժամանակ օգտագործումը, որն այսօր համարվում է ՄԻԱՎ վարակի ժամանակ արյան մեջ շրջանառվող վիրուսային մասնիկների քանակը՝ վիրուսային ծանրաբեռնվածությունը (ՎԾ) կրճատող լավագույն տարբերակը: Ընդ որում, կան երեք դեղերը մեկ հաբում ներկայացնող դեղաձևեր, որոնք կարող են օգտագործվել «օրական մեկ անգամ՝ մեկ հաբ» ռեժիմով:

ՄԻԱՎ-ի դեմ օգտագործվող դեղերի յուրաքանչյուր տեսակը վիրուսի վրա ազդում է իր ձևով, սակայն բոլորի նպատակն էլ ՄԻԱՎ-ի վերարտադրության ընկումն է:

ՀՌԲ ներառում է տարբեր խմբերի դեղերի համակցում, որպեսզի՝

  • հաղթահարվի անհատական դեղորայքային կայունությունը (վիրուսային գենոտիպ)
  • հնարավոր լինի խուսափել ՄԻԱՎ-ի նոր դեղակայուն շտամների առաջացումից
  • առավելագույն չափի հասցվի արյան մեջ վիրուսի ընկճումը:

Սովորաբար օգտագործվում է մեկ խմբի երկու և երկրորդ խմբի մեկ դեղի համակցում:

Հակա-ՄԻԱՎ դեղերի հիմնական դասերը ներկայացված են ստորև:

  • Հետադարձ տրանսկրիպտազի ոչ նուկլեոզիդային արգելակիչներ (NNRTIs). այս դեղերն արգելակում են այն սպիտակուցը, որն անհրաժեշտ է վիրուսի կրկնօրինակման (բազմացման) համար: Օրինակներից են՝ Էֆավիրենզ, Ռիլպիվիրի և Դորավիրին:
  • Նուկլեոզիդային կամ հետադարձ տրանսկրիպտազի նուկլեոզիդային արգելակիչներ (NRTIs). այս դեղերը հանդիսանում են «կառուցող բլոկների» կեղծ տարբերակներ, որոնք անհրաժեշտ են վիրուսի կրկնօրինակման (բազմացման) համար: Օրինակներից են՝ Աբակավիր, Տենոֆովիր, Էմտրիցիտաբին, Լամիվուդին և Զիդովուդի: Մատչելի են նաև համակցումները, օրինակ՝ Էմտրիցիտաբին/Տենոֆովիր (Տրուվադա) և Էմտրիցիտաբին/Տենոֆովիր (Դեսկովի):
  • Պրոտեազի արգելակիչներ (PIs). այս դեղերն ապաակտիվացնում են վիրուսի պրոտեազը՝ մեկ այլ սպիտակուց, որն անհրաժեշտ է վիրուսի կրկնօրինակման (բազմացման) համար: Օրինակներից են՝ Ատազանավիր, Դարունավիր և Լոպինավիր/Ռիտոնավիր (Կալետրա):
  • Ինտեգրազի արգելակիչներ (IIs). այս դեղերն ապաակտիվացնում են ինտեգրազ սպիտակուցը, որը վիրուսին անհրաժեշտ է, որպեսզի իր գենետիկ նյութը ներմուծի CD4 T բջիջների մեջ: Օրինակներից են՝ Բիկտարվի, Ռալտեգրավիր և Դոլուտեգրավիր:
  • Ներթափանցման կամ միաձուլման արգելակիչներ. այս դեղերն արգելափակում են վիրուսի մուտքը (ներթափանցումը) դեպի CD4 T բջիջներ: Օրինակներից են՝ Էնֆուվիրտիդ և Մարավիրոկ:

Բուժման կողմնակի ազդեցություններ

ՀՌԲ հնարավոր անցանկալի ազդեցություններից են՝

Հոդվածը վերանայվել է՝ 09-04-2021