Ասկարիդոզ. բուժում

Ասկարիդոզ. բուժում

Տիպիկ դեպքերում բուժում նշանակվում է, եթե ասկարիդային վարակն ուղեկցվում է գանգատներով:

Որոշ դեպքերում ասկարիդոզն ինքնուրույն լավանում է:

Դեղամիջոցներ

Ասկարիդոզի բուժման համար կիրառվող հակամակաբուծային դեղերից առավել հաճախ օգտագործվում են՝

  • Ալբենդազոլ (Ալբենզա)
  • Իվերմեկտին (Ստրոմեկտոլ)
  • Մեբենդազոլ:

Մեկից մինչև երեք օր խմելիս այս դեղերը ոչնչացնում են հասուն որդերը: Ընդունեք այս դեղերը միայն բժշկի նշանակմամբ (օրինակ, Ալբենդազոլը հակցուցված է հղիներին և 2 տարեկանից փոքր երեխաներին): Կողմնակի ազդեցություններից են թույլ որովայնային ցավերը կամ լուծը:

Վիրահատություն

Ծանր վարակման կամ բարդությունների դեպքում (աղիների, լեղածորանների սուր մեխանիկական խցանում, ապենդիցիտ և այլն) ձեզ նաև կարող են առաջարկել վիրահատություն:

Հոդվածը վերանայվել է՝ 08-11-2022