Բակտերիալ վագինոզ. բուժում

Բակտերիալ վագինոզ. բուժում

Բակտերիալ վագինոզը բուժելիս բժիշկը կարող է նշանակել մեկ կամ մի քանի դեղամիջոցներ:

  • Մետրոնիդազոլ (Ֆլագիլ, Մետրոգել-Վագինալ, այլն). Մետրոնիդազոլը կարող է օգտագործվել որպես ներքին ընդունման հաբ (բերանով), սակայն նաև մատչելի է որպես ներհեշտոցային օգտագործման տեղային գել: Ստամոքսի խանգարման, սրտխառնոցի և որովայնային ցավերի ռիսկը նվազեցնելու համար պետք է խուսափել Մետրոնիդազոլով բուժման ընթացքում ալկոհոլ օգտագործելուց (կամ ալկոհոլ օգտագործել բուժումն ավարտելուց առնվազն մեկ օր հետո):
  • Կլինդամիցին (Կելոցին, Կլինդեսսե, այլն). Կլինդամիցինը մատչելի է որպես ներհեշտոցային նրբաքսուք (կրեմ): Կլինդամիցինի կրեմը կարող է թուլացնել լատեքսային պահպանակը, ուստի վերջինս կարող է օգտագործվել բուժումն ավարտելուց առնվազն 3 օր հետո:
  • Տինիդազոլ (Տինդիմաքս). Տինիդազոլը նշանակվում է ներքին ընդունման դեղաձևով (բերանով): Տինիդազոլն ունի նույն հնարավոր կողմնակի ազդեցությունները, ինչ Մետրոնիդազոլը, ուստի ալկոհոլի օգտագործում թույլատրվում է բուժումն ավարտելուց առնվազն 3 օր հետո:

Վարակված կնոջ արական սեռական զուգընկերոջը բուժելու կարիք ընդհանուր առմամբ չի առաջանում, սակայն պետք է նկատի ունենալ, որ բակտերիալ վագինոզը կարող է տարածվել իգական սեռական զուգընկերների միջև: Ուստի բակտերիալ վագինոզով կնոջ սեռական զուգընկեր հանդիսացող կինը նույնպես պետք է հետազոտվի և անհրաժեշտության դեպքում բուժում ստանա: Սա առանձնապես կարևոր է հղի կանանց դեպքում, որ կանխարգելվի հղիության բարդություններից վաղաժամ ծննդաբերությունը և նորածնի ցածր քաշը:

Ընդունեք ձեր դեղամիջոցները կամ օգտագործեք կրեմը կամ գելն այնքան ժամանակ, որքան նշանակել է բժիշկը, նույնիսկ եթե ախտանիշներն անհետանում են: Բուժման վաղ դադարեցումը բարձրացնում է կրկնման ռիսկը:

Կրկնություն

Բուժումից անկախ, բակտերիալ վագինոզները հաճախ կրկնվում են 3-12 ամսվա ընթացքում: Ներկայում հետազոտվում է հիվանդության կրկնման բուժման տարբերակները: Եթե ախտանիշները վերսկսվում են բուժումից շատ չանցած, զրուցեք բժշկի հետ հետագա բուժման հնարավորությունների վերաբերյալ: Տարբերակներից մեկը երկարատև օգտագործման մետրոնիդալոզային բուժումն է:

Որպես ինքնօգնություն կարող եք դիմել լակտոբացիլային գաղութային բուժմանը, որի նպատակը հեշտոցի «լավ» բակտերիաների աճի խթանումն է և հավասարակշռված ֆլորայի վերականգնումը: Նման բուժման տարբերակներից է յոգուրտի որոշ տեսակներ կամ լակտոբացիլ պարունակող սննդամթերքների օգտագործումը: Որոշակի օգուտ կարող է տալ նաև պրոբիոտիկներով բուժումը (հատկապես տեղային օգտագործման), որը սակայն ունի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն:

Հոդվածը վերանայվել է՝ 25-05-2021