Շագանակագեղձի ադենոմա. բուժում

Շագանակագեղձի ադենոմա. բուժում

Կան շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի բուժման տարատեսակ բուժումներ, այդ թվում՝ դեղեր, նվազագույն ինվազիվ թերապիաներ և վիրահատություն:

Մեծացած շագանակագեղձի լավագույն բուժումը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝

  • շագանակագեղձի չափսեր
  • տարիք
  • ընդհանուր առողջական վիճակ
  • գանգատների և անհարմարության չափը:

Եթե ձեր ախտանիշները տանելի են, կարող եք որոշել հետաձգել բուժումը և հետևել դրանց զարգացմանը: Որոշ դեպքերում ախտանիշները կարող են մեղմանալ առանց որևէ բուժման:

Դեղորայքային բուժում

Դեղամիջոցների նշանակումը համարվում են թեթևից մինչև չափավոր ախտանիշներով ընթացող շագանակագեղձի ադենոմայի ամենատարածված բուժման մեթոդը:

  • Ալֆա բլոկատորներ (արգելակիչներ). այս դեղամիջոցները թուլացնում են միզապարկի վզիկի և շագանակագեղձի հարթ մկանաթելերը: Այնուամենայնիվ, ալֆա-արգելակիչները չեն դադարեցնում շագանակագեղձի գերաճը, այլ ժամանակավորապես բարելավում միզարձակությունը: Օրինակներից են՝ Ալֆուզոսին (Ուրոքատրալ), Դոքսազոսին (Կարդուրա), Տամսուլոսին (Ֆլոմաքս) և Սիլոդոսին (Ռապաֆլո)։ Դրանք արդյունավետ են հատկապես հարաբերականորեն փոքր շագանակագեղձի դեպքում: Կողմնակի ազդեցություններից են գլխապտույտը և հետադարձ սերմնաժայթքումը (երբ սերմնահեղուկը ետ է ժայթքում դեպի միզապարկ, այլ ոչ թե առնանդամից դուրս)։
  • 5-ալֆա ռեդուկտազայի ինհիբիտորներ. այս դեղեամիջոցները կանխարգելում են շագանակագեղձի մեծացման բերող հորմոնային շեղումները: Օրինակներից են՝ Ֆինաստերին (Պրոսկար) և Դուտաստերիդ (Ավոդարտ): Բուժական ազդեցությունը կարող է դրսևորվել մինչև 6 ամիս տևողությամբ օգտագործան դեպքում: Կողմնակի ազդեցություններից է հետադարձ սերմնաժայթքումը:
  • Համակցված դեղորայքային բուժում. բժիշկը կարող է խորհուրդ տալ որևէ ալֆա-բլոկատորի և 5-ալֆա ռեդուկտազայի ինհիբիտորի զուգակցում, եթե դրանցից ոչ մեկն առանձին վերցրած բավարար արդյունավետ չէ:
  • Տադալաֆիլ (Սիալիս). հետազոտությունները վկայում են, որ սովորաբար էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման մեջ նշանակվող Տադալաֆիլը կարող է բուժել շագանակագեղձի ադենոման:

Նվազագույն ինվազիվ կամ վիրահատական բուժում

Բուժման այս տարբերակը կարող է առաջարկվել, եթե՝

  • ձեր ախտանիշները չափավորից մինչև ծանր են
  • դեղամիջոցները չեն մեղմացնում ձեր ախտանիշները
  • ունեք միզուղիների խցանում, միզապարկի քարեր, մեզում արյուն կամ երիկամային խնդիրներ
  • դուք նախընտրում եք վերջնական բուժում:

Նվազագույն ինվազիվ կամ վիրահատական բուժում չի առաջարկվում, եթե ունեք՝

Շագանակագեղձային միջամտության ցանլկացած տեսակ կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, որոնցից են՝

Կան նվազագույն ինվազիմ կամ վիրահատական բուժման մի քանի տեսակներ:

Շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիա (TURP)

Շագանակագեղձի ներմիզուկային մասնահատումը համարվում է ադենոմայի բուժման ամենաարդյունավետ եղանակը և բուժման «ոսկե ստանդարտը», որը զգալիորեն բարելավում է մեզի հոսքը։

Վիրահատությունը կատարվում է ողնուղեղային անզգայացման ներքո (դուք արթուն եք և գոտկատեղից ներքև ցավ չեք զգում): Նախ միզուկի միջոցով մինչև միզապարկ անցկացվում է հատուկ գործիք և կատարվում է ցիստոսկոպիա։ Այնուհետև գործիքը փոխարինվում է ռեզեկտոսկոպով և կատարվում է շագանակագեղձի գերաճած հյուսվածքի մասնահատում։ Ադենոմայի կտորները հեռացվում են միզապարկի լվացման միջոցով, կատարվում է նաև արյունահոսող անոթների կուագուլիացիա (այրում)։

Վիրահատությունը սովորաբար տևում է 1-1.5 ժամ, վերջում տեղադրվում է եռաճյուղ ուրետրալ Ֆոլեի կաթետր (խողովակ, որի միջոցով մի կողմից միզապարկը լվացվում է ստերիլ հեղուկով ու մյուս կողմից դուրս բերվում այն)։ Վերջինս հեռացվում է, երբ ձեր մեզը մաքրվում է (սովորաբար` հետվիրահատական 2-3-րդ օրերին), որից հետո դուք բնական ճանապահով միզում եք։

Շագանակագեղձի տրանսուրետրալ հատում (TUIP)

Շագանակագեղձի ներմիզուկային հատման ժամանակ վիրաբույժը շագանակագեղձի վրա կատարում է մեկ կամ երկու փոքր կտրվածք՝ հեշտացնելով մեզի հոսքը: Այս վիրահատության տարբերակը քննակրվում է, եթե ունեք փոքր կամ չափավոր մեծացած շագանակագեղձ, միզապարկի վզիկի բարձր դիրք, ոչ արտահայտված գեղձային բլթեր կամ ուղեկցող լուրջ հիվանդություններ:

Տրանսուրետրալ միկրոալիքային թերմոթերապիա (TUMT)

Ներմիզուկային միկրոալիքային ջերմաբուժման ժամանակ միզուկի միջոցով մինչև միզապարկ անցկացվում է հատուկ էլեկտրոդ, որով տրվող միկրոալիքային էներգիայով քայքայվում է մեծացած շագանակագեղձի ներքին հատվածները: Արդյունքում ձեր գանգատները մասամբ մեղմանում են: Վիրահատությունը սովորաբար օգտագործվում է միայն փոքր շագանակագեղձի դեպքում՝ հատուկ իրավիճակներում, երբ անհրաժեշտ է կրկնակի բուժում:

Տրանսուրետրալ ասեղային աբլացիա (TUNA)

Այս միջոցառումը ներառում է ցիստոսկոպի միջոցով շագանակագեղձի մեջ ասեղների տեղադրում, որոնցով տրվող ռադիոալիքներով տաքացվում և քայքայվում է շագանակագեղձի մեծացած շրջանի հյուսվածները, որոնք առաջացրել էին մեզի հոսքի խցանում: Այս միջամտությունն այլևս չի օգտագործվում, սակայն կարող է առաջարկվել որոշ դեպքերում:

Լազերային բուժում

Այս միջամտության ժամանակ շագանակագեղձի գերաճած հյուսվածքները քայքայվում կամ հեռացվում են լազերային ճառագայթման օգնությամբ (կոչվում է «շագանակագեղձի վապորիզացիա»): Մեթոդի առավելությունն այն է, որ ընթանում է առանց արյան կորստի, իսկ թերությունը` հաճախամիզությունն ու միզապարկի գրգռումը։ Լազերային բուժումը (աբլացիա կամ էնուկլեացիա) կարող է առաջարկվել այն դեպքում, երբ մյուս միջամտությունները հակացուցված են (օրինակ՝ ստանում եք հակամակարդիչներ):

Բաց պրոստատէկտոմիա կամ ադենոմէկտոմիա

Սա համարվում է «մեծ» վիրահատություն, որի ժամանակ վիրաբույժը կատարում է որովայնի ստորին շրջանում լայնակի կտրվածք, հասնում շագանակագեղձին և հեռացնում գերաճած հյուսվածը կամ գեղձն ամնբողջովին:

Բաց պրոստատէկտոմիան կատարվում է խիստ մեծացած շագանակագեղձի, միզապարկի վնասման կամ այլ բարդացնող գործոնների առկայության դեպքում:

Վիրահատությունից հետո դուք կարճ ժամանակ եք անցկացնում հիվանդանոցում: Վիրահատությունը ունի արյունահոսության և արյան փոխներարկման կարիքի մեծ ռիսկ:

Հոդվածը վերանայվել է՝ 07-04-2021