Կախված արյունամիզություն առաջացնող պատճառից, բուժումը կարող է ներառել միզուղիների վարակի դեմ հակաբիոտիկների նշանակում, մեծացած շագանակագեղձի (ադենոմա) չափերի փոքրացման համար որոշ դեղամիջոցների ընդունում, երիկամների կամ միզապարկի քարերի փշրման և հեռացման արտամարմնային հարված-ալիքային լիթոտրիպսիա և այլն:
Որոշ դեպքերում որևէ բուժման կարիք չի առաջանում:
Բուժումից հետո անպայման այցելեք բժշկին՝ կրկնակի ստուգման և արյունամիզության կայուն դադարումն արձանագրելու համար:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։